ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐԸ
ºì ²è²æܲкð ÊܸÆðÀ
Ինքնորոշում միավորման նպատակն է 1915-1923թթ. ցեղասպանության հետեւանքների վերացմամբ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԼՈՒԾՈՒՄԸ՝
- ա) ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
- բ) ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ
- գ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՈՒՄԸ
- դ) ԱԶԳԱՅԻՆ ՀՈԳԵՎՈՐ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
- ե) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԵՆՑԱՂ ԸՆԿԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ:
Ինքնորոշում միավորման առաջնահերթ խնդիրն է ժողովրդավարության եւ օրենքի իշխանության հաստատումը Հայաստանում:
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
- Իր ողջ գործունեության ընթացքում առաջնորդվելով ավետարանական «Չար ծառը բարի պտուղ չի տա» ելակետային դրույթով, ԻՄ-ը .
- ա) դեմ է «նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքին եւ գտնում է, որ միջոցները պետք է լինեն նույնքան
- բարոյական, որքան՝ նպատակը,
- բ) դատապարտում է բռնությունն ու ահաբեկչությունը* եւ ընդունելի է համարում պայքարի լոկ քաղաքական ձեւերը,
- գ) ճշմարտությանը ծառայելը համարում է գերագույն արժանիք, քաղաքական գործունեության մեջ մերժում է սուտը, կեղծիքը եւ անբարոյականության որեւէ այլ դրսեւորում,
- դ) դեմ է ամեն տեսակի գաղտնիության եւ հրաժարվում է գաղտնիություն պահանջող գործերից:
- Աիմականը գործում է կամավորության սկզբունքով. նա ինքն է որոշում իր կարգավիճակը կազմակերպությունում:
- ԻՄ-ը համագործակցում է բոլոր այն անհատների եւ կազմակերպությունների հետ, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության, մարդու եւ ազգի իրավունքների, հանուն ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՈՒ ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ:
|