ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Բաց նամակ Ռոբերտ ՔոչարյանինԱԻՄ XXIV Համագումար << Սկիզբ

Մեսրոպեան Ուղղագրութեան հարցեր...

28 յունիսի 2006թ.
Երեւան, Կոնգրէս հյուրանոց

«Մէկ ազգ մէկ մշակոյթ» համահայկական փառատօնին արժանի կարեւորագոյն մշակութային միջոցառումը կարելի է համարել յունիսի 24¬ին Առնո Բաբաջանեան համերգասրահում կայացած Մեսրոպեան ուղղագրութեան կողմնակիցների առաջին համաժողովը։ Այդ միջոցառմանը մասնակցում էին տարբեր երկրներից (ԱՄՆ, Ֆրանսիա, Կանադա, Լիբանան, Աուստրիա) ժամանած յայտնի մտաւորականներ ու գործարարներ։ Ուղերձներ էին ստացուել Փարիզից (Հիլտա Գալֆայեան), Միւնխենից (Ենովք Լազեան), Դիւսելդորֆից (Գերմանիայում Մեսրոպեան ուղղագրութեան կողմնակիցների միութիւնից), Ազգային ժողովի Կրթութեան եւ մշակոյթի յանձնաժողովի նախագահ Հրանուշ Յակոբեանից եւ այլն։

Համաժողովում ելոյթներ ունեցան Մեսրոպեան ուղղագրութիւնը վերականգնողների միութեան հիմնադիր¬նախագահ պատմաբան Ռաֆաէլ Համբարձումեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր Սուրէն Դանիէլեանը, երաժշտագէտ կոմիտասագէտ Արթուր Շահնազարեանը, Վիեննայի Մխիթարեան միաբանութեան վանահայր հայր Պօղոս Գոճանեանը, արուեստագիտութեան դոկտոր պրոֆ. պետական համալսարանի արուաստագիտութեան ամբիոնի վարիչ Լեւոն Չուգասզեանը, մատենագէտ Գեւորգ Տէր Վարդանեանը, լեզուաբան¬իրաւագէտ, Նարեկացու անգլերէնի թարգմանիչ Թոմ Սամուէլեանը, համակարգչային մասնագէտ եւ լեզուաբան Արմէն Սիմոնեանը, յատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով Ֆրանսիայից ժամանած բժիշկ Մանուկ Ադամեանը, բանասէր Գրիգոր Գույումջեանը, «Նոյեան տապան» գործակալութեան տնօրէն Տիգրան Հարութիւնեանը, ազգային քաղաքական գործիչ Պարոյր Հայրիկեանը եւ ուրիշներ։

Տարբեր ելակէտերից եւ տեսանկիւններից խնդրին անդրադարձող բանախոսները համակարծիք էին այն հարցում, որ Պարոյր Սեւակի 1969 թուականին արտայայտած տեսակէտն առ այն, որ միասնական ուղղագրութեան վերականգնումը մեր ժողովրդի կարեւորագոյն ու անյետաձգելի խնդիրն է։ Այն մեր ազգային ժառանգութիւնն է, եւ մեր ժողովրդի իրավունքն է հայրերից ստացուած ժառանգութեան տէրը լինել։

Ելոյթներում արծարծուեցին խնդրի ազգային, կրթական, բարոյահոգեբանական, մշակութային, պատմաքաղաքական, իրաւական, տեխնիկական կողմերը, մատուցուեցին նպատակի իրականացման համար անհրաժեշտ եւ առկայ համակարգչային աննախադէպ հնարաւորութիւնները։ Համաժողովը առանձնապէս կարեւոր էր համարում Հայաստանի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանութիւնների դերը, ինչն էլ ընդգծուեց ընդունուած յայտարարութեան մէջ (ներկայացւում է)։

Ազգային մտաւորականների համաժողովն աւարտուեց «Մեսրոպեան ուղղագրութիւնը վերականգնողների միաւորման» նախագահի ընտրութեամբ։ Նախագահ ընտրուեց Պարոյր Հայրիկեանը, ում առաջարկութեամբ համաժողովի մասնակիցները փոխնախագահ հաստատեցին երկրորդ առաւելագոյն ձայներ ստացած Լեւոն Չուգասզեանին։ Որոշում ընդունուեց նաեւ դիմել Հայաստանի իշխանութիւններին Երեւանում վերականգնել Վռամշապուհ արքայի փողոցի անունը։

«Մեսրոպեան ուղղագրութիւնը վերականգնողների միաւորման» խորհուրդ
(PDF version)

 

Մեսրոպեան Ուղղագրութեանիւնը Վերականգնողների Միաւորման յայտարարությիւնը (PDF)

Մեսրոպեան Ուղղագրութեանիւնը Վերականգնեու Կողմանկիցների 2006 Յունիս 28-ի ասուլիսի սղագրութիւնը (PDF)