ԱԻՄԻնքնորոշում Միավորում |
|||
|
|||
Ռուսական գազը եվ Հայաստանի օրվա իշխանավորները... | ||
Ուղերձ Վրաստանի ՆախագահինՎրաստանի Հանրապետության Նախագահ Մեծարգո պարոն Նախագահ, Անձամբ իմ եւ իմ գաղափարակիցների անունից շնորհավորում եմ Ձեզ եւ ի դեմս Ձեզ` վրաց ժողովրդին, ռուսական իմպերիալիզմի վերջին հենարաններից վրաց ժողովրդին ազատագրելու եւ Վրաստանը տարածաշրջանում արժանապատիվ ու մարդկային ապրելակերպի հենակետ դարձնելու համար: Ռուսաստանը մեր տարածաշրջաններում հայտնվել է որպես նվաճող եւ, քանի դեռ ժողովրդավարական չէ, որեւէ այլ նպատակ նրան հետաքրքրել չի կարող: Ռուսական զինակայանների դուրս բերումը Վրաստանից եւ մանավանդ գործակալական, ըստ էության` լրտեսական ցանցի գաղտնազերծումը, Վրաստանի անկախության հռչակմանը հավասարազոր պատմական ձեռքբերում է: Այդ գործակալական ցանցի ներկայացուցիչներն են, որ անկասկած Ռուսաստանի գաղտնի ծառայությունների թելադրանքով երբեմն հանդես են գալիս հայ-վրացական հարաբերությունները խաթարող սադրիչի դերում: Սակայն համոզված ենք, որ մեր եւ վրաց ժողովրդավարների ջանքերով այդ բոլոր ճիգերը կործանվող վիշապի հոգեվարքի դրսեւորումներն են մնալու, եւ շատ մոտ ապագայում վրացական ոսկեդարի ժամանակների օրինակով վրացիները` Հայաստանում, եւ հայերը` Վրաստանում իրենց զգալու են ինչպես իրենց տանը: Ես սեղմում եմ Ձեր ձեռքը, որ իրականացնելով իմ պայքարի ընկերներ Մերաբ Կոստավայի, Գիա Ճանտուրիայի եւ հանուն Վրաստանի անկախության պայքարած բազում այլ ընկերների երազները, ճանապարհ է հարթում ոչ միայն Վրաստանի, այլեւ տարածաշրջանի ազատագրման եւ բարգավաճման համար: Թող Աստված հովանավոր եւ աջակից լինի Ձեզ:
|
Copyright © 2001- USD.