ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Կազմակերպական կառուցվացք << Սկիզբ

Կազմակերպական կառուցվացք

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

  1. ԻՄ-ը ունի խորհրդարան, նախագահ, տեղական ինքնակառավարման համակարգ, տարբեր բնույթի հանձնաժողովներ եւ հանձնախմբեր:
  2. Գերագույն ղեկավար մարմինը ԻՄ համագումարն է:
  3. ԻՄ նախագահի թեկնածուների, ինչպես նաեւ, պետական պաշտոններում աիմականների առաջադրումը եւ հետկանչը իրականացնում է ԻՄ համագումարի վեհաժողովը:
  4. ԻՄ գործադիր համակարգի ղեկավարը ԻՄ նախագահն է, որի ընտրությանը մասնակցում են գրանցված աիմականները իրենց ընտրած ԻՄ պատասխանատուների միջոցով:
  5. Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում կազմակերպության վերահսկող-կանոնադիր մարմինը ԻՄ դիվանն է:
  6. Տեղական ինքնակառավարումն իրականացվում է ԻՄ մարզային եւ տեղամասային կազմակերպությունների միջոցով:
  7. ԻՄ մարզային, բազմատեղամասային եւ տեղամասային կազմակերպությունները ընտրում են նախագահներ, ՄԿ ավագանի, ԲՏԿ եւ ՏԿ խորհուրդներ:
  8. Մասնագիտական բնույթի աշխատանքներն իրականացվում են կենտրոնական, ՄԿ, ԲՏԿ եւ ՏԿ հանձնաժողովների ու հանձնախմբերի միջոցով:
  9. ԻՄ գործադիր եւ կանոնադիր¬վերահսկող մարմինները սահմանազատված են գործառույթորեն:

    Ինքնորոշում միավորում
    կազմակերպական կառուցվածք

  10. Համագումարը եւ խորհրդարանը սահմանում են կազմակերպության գործունեության կանոնները:
  11. Նախագահները դիվանի եւ ավագանիների (խորհուրդների) վերահսկողությամբ իրականացնում են կազմակերպության ղեկավարումը՝ համաձայն ԻՄ կանոնադրության:

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

  1. ԻՄ դիվանը համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում ԻՄ կանոնադիր, միաժամանակ՝ իրավապաշտպան եւ վերահսկող մարմինն է:
  2. Խորհրդարանն ունի մշտական գործող մարմին՝ Դիվան՝ կազմված 12 դիվանականներից։ Դիվանականները եւ նրանց փոխարինողները, խոսնակը եւ փոխխոսնակը ընտրվում են խորհրդարանականներից՝ նորընտիր խորհրդարանի առաջին լիագումար նիստում: Խորհրդարանի դիվանն օժտված է խորհրդարանի բոլոր լիազորություններով՝ բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի: Դիվանի կազմը, խոսնակը եւ փոխխոսնակը հաստատվում են համագումարի կողմից:
  3. Դիվանը.

    • ա) սահմանում է իր աշխատակարգը (տե՛ս, Հավելված 2),
    • բ) վերահսկում է կազմակերպության նյութական եւ գույքային արժեքները,
    • գ) հաստատում է ԻՄ նախագահի կազմած նախահաշիվները,
    • դ) լուծում է անդամի եւ ԲՏԿ կամ ՏԿ նախագահի (եթե ԲՏԿ¬ի, ՏԿ-ի կամ ՄԿ-ի խորհուրդները չեն կարողացել այն լուծել), աիմականի եւ խորհրդարանականների, աիմականների, ՄԿ նախագահի եւ ԻՄ նախագահի, ՄԿ-ների միջեւ ծագած վեճերը,
    • ե) կարող է հավելումներ եւ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ, որոնք անմիջապես կիրարկման ուժ են ստանում նախագահի կողմից արգելանք չկիրառելու դեպքում, բացառությամբ համագումարի եւ վեհաժողովի կազմի եւ նրանց լիազորությունների վերաբերյալ կանոնադրական փոփոխությունների։ Կանոնադրական հավելումները եւ փոփոխությունները վերջնականապես վավերացվում են ԻՄ համագումարի կողմից:
  4. ՀՀ Ազգային Ժողովում ԻՄ խմբակցությունը կամ ԻՄ կողմից պետական այլ պաշտոններում ներկայացված աիմականները պետական իշխանության մարմիններում կազմակերպության դիրքորոշումը արտահայտելու համար օրենքների (որոշումների) նախագծերը նախապես ներկայացնում են ԻՄ դիվանի քննարկմանը:
  5. Խորհրդարանն ընտրվում է տարին մեկ անգամ՝ ԻՄ համագումարից առաջ: Ընտրությունները կազմակերպում է ԻՄ նախագահը: Դիվանի կազմը հաստատվում է ԻՄ համագումարում:
  6. Խորհրդարանի ընտրություններ չկայանալու դեպքում դիվանը ընտրվում է համագումարի կողմից, իսկ խորհրդարանի խոսնակը եւ փոխխոսնակը՝ դիվանի կողմից եւ հաստատվում՝ համագումարում:
  7. Յուրաքանչյուր մարզից ընտրվում է 2 խորհրդարանական՝ գումարած վերջին համազգային ընտրություններում մարզում Ինքնորոշում միավորմանը կամ նրա թեկնածու(ներ)ին տրված ձայներից յուրաքանչյուր մինչեւ 3.000 ձայնին մեկ խորհրդարանական։ Խորհրդարանականների թեկնածուներ առաջադրվում են ՏԿ համահավաքներում: ՏԿ-ներում առաջադրված թեկնածուներից խորհրդարանականներ ընտրվում են ՄԿ խորհրդաժողովում:
  8. Խորհրդարանականներից դիվանականների ընտրությունը կատարվում է վարկանիշային քվեարկությամբ (թեկնածուներ են համարվում բոլոր խորհրդարանականները)։ Դիվանի խոսնակը առաջադրվում է դիվանի կազմից եւ ընտրվում՝ խորհրդարանականների կողմից։ Փոխխոսնակի ընտրությունը կատարվում է նույն կարգով, առանձին քվեարկությամբ։
  9. Խորհրդարանի առաջին նիստը վարում է ԻՄ նախագահը կամ փոխնախագահը (եթե խորհրդարանական չեն) կամ նորընտիր նախագահը։
  10. ԻՄ դիվանը խոսնակի ներկայացմամբ հաստատում է ԻՄ դիվանի քարտուղարին։
  11. Խոսնակի անակնկալ անաշխատունակ դառնալու, բացակայության կամ ԻՄ նախագահի պարտականությունները կատարելու դեպքում փոխխոսնակը դառնում է խոսնակ եւ խորհրդարանը ընտրում է փոխխոսնակ: Դիվանի խոսնակին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ դիվանի 2/3-ը կամ դիվանի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը՝ ԻՄ նախագահի համաձայնությամբ։ Որոշումը կայացվում է խորհրդարանի պարզ մեծամասնությամբ։ Նիստը վարում է ԻՄ նախագահը։ Դիվանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ կարող է հանդես գալ խորհրդարանի 1/3-ը՝ ԻՄ նախագահի համաձայնությամբ, եւ ԻՄ նախագահը՝ խորհրդարանի 1/3-ի համաձայնությամբ։ Որոշումը կայացվում է խորհրդարանի լիագումար նիստում՝ խորհրդարանականների ձայների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ։ Նիստը վարում է ԻՄ նախագահը։ Դիվանում առաջացած թափուր տեղերը լրացվում են համապատասխան փոխարինողներով։ Խորհրդարանականը դիվանի նիստերին մասնակցում է խորհրդակցական ձայնի իրավունքով։
  12. Խորհրդարանականն ունի փոխարինող, որն ընտրվում է նրա հետ միաժամանակ եւ խորհրդարանականի բացակայության դեպքում փոխարինում նրան՝ քվեարկելու իրավունքով:
  13. ԻՄ խորհրդարանի անդամ չեն կարող լինել ԻՄ նորընտիր նախագահը եւ ՄԿ նախագահները:

ԴԻՎԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ

  1. Դիվանի խոսնակին իրավունք է վերապահվում վեր կանգնել ԻՄ տարրական կարգապահական կանոններից: Նա միակ աիմականն է, ում համար պարտադիր չեն ԻՄ նախագահի կարգադրությունները:
  2. Խոսնակը մասնակցում է ամենօրյա նախագահական ատյանի նիստերին եւ հարկ եղած դեպքում ընթացիկ աշխատանքներին իրազեկ է դարձնում նաեւ մյուս խորհրդարանականներին:
  3. Խոսնակը դիվանի մշտական լիազոր ներկայացուցիչն է: Նա դիվանի գործունեության մասին հաղորդագրություններ է պատրաստում, որոնք տպագրվում են մամուլում:
  4. Դիվանի նիստերի միջեւ ընկած ժամանակահատվածում դիվանի քարտուղարի հետ խմբագրում է ԻՄ փաստաթղթերը, նախապատրաստում նիստերի օրակարգը:
  5. ԻՄ նախագահի եւ փոխնախագահի՝ իրենց լիազորություններն ու պարտականությունները կատարելու անկարողության դեպքում, դառնում է ԻՄ նախագահ, եթե հաստատված է համագումարում։

ՆԱԽԱԳԱՀԸ

  1. ԻՄ նախագահը կազմակերպության ղեկավարն է եւ մարմնավորում է նրա գերագույն գործադիր իշխանությունը: Նա իրականացնում է ԻՄ ղեկավարությունը՝ ուղղակիորեն իրեն ենթակա կենտրոնական ծառայությունների, ԻՄ փոխնախագահի եւ ՄԿ նախագահների միջոցով:
  2. Նախագահը հաշվետու է ԻՄ համագումարներին, իսկ նրանց միջեւ ընկած ժամանակահատվածում՝ ԻՄ դիվանին:
  3. Նախագահն արգելանքի (վետոյի) իրավունքով կարող է կասեցնել ԻՄ դիվանի ընդունած ցանկացած որոշում: Կասեցված որոշումը կարող է վերստին պարտադրվել նախագահին միայն դիվանի ընդհանուր թվի ձայների 2/3-ով:
  4. Դիվանի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ով երկրորդ անգամ ներկայացվող որոշումը պարտադիր է նախագահի համար եւ կարող է կասեցվել միայն արտահերթ համագումարի միջոցով:
  5. Նախագահը ԻՄ որդեգրած ռազմավարության շրջանակներում ունի նախաձեռնության իրավունք, սակայն ռազմավարական նոր մտահղացումն իրականացնելուց առաջ պարտավոր է ստանալ դիվանի համաձայնությունը: Իր նախաձեռնությունը դիվանին ներկայացնելուց հետո նախագահը պարտավոր է մեկ շաբաթ ժամանակ տալ դիվանին վճիռ կայացնելու համար: Բացառիկ դեպքերում նախագահին իրավունք է տրվում կրճատել այդ ժամկետը եւ դիվանի արտահերթ նիստ հրավիրել:
  6. ԻՄ նախագահը դիվանի որոշումները հաստատելու դեպքում վավերացնում է այն իր ստորագրությամբ՝ մինչեւ դիվանի հերթական նիստը: Չհաստատված որոշումը նախագահը վերադարձնում է դիվանին՝ հիմնավորող գրությամբ: Որոշումը չհաստատելու կամ հիմնավորող գրությամբ չվերադարձնելու դեպքում դիվանի որոշումը կիրարկման ուժ է ստանում:
  7. Նախագահը իր բոլոր գործողությունների մասին անմիջապես տեղյակ է պահում դիվանին, սակայն, եթե գործողությունները բխում են ԻՄ համագումարի կամ դիվանի որոշումներից, նա պարտավոր չէ սպասել դիվանի դրական արձագանքին:
  8. Նախագահի որոշումները կարող են կասեցվել միայն ԻՄ դիվանի եւ համագումարի միջոցով:
  9. Նախագահը իրավունք ունի ՄԿ, ԲՏԿ կամ ՏԿ նախագահին ազատել իր պաշտոնից եւ նոր ընտրություններ նշանակել: Հեռացված նախագահը կարող է ԻՄ դիվանի միջոցով՝ իրեն տեղյակ պահվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում բողոքարկել նախագահի որոշումը:
  10. ԻՄ նախագահը եւ դիվանը ունեն միասնական նստավայր Հայաստանի մայրաքաղաքում: Արտակարգ իրավիճակներում նախագահին իրավունք է տրվում փոխել նախագահի նստավայրը: Հնարավորության դեպքում նախագահի այդօրինակ որոշումը պետք է վավերացնի ԻՄ դիվանը:
  11. Նախագահն ընտրվում է մեկ տարով, իսկ կազմակերպության քանակական շեշտակի աճի դեպքում (կրկնապատկում կամ ավելի)՝ նաեւ ավելի կարճ ժամանակով՝ արտահերթ ընտրություններով: Արտահերթ ընտրություններին պարտադիր հաջորդում է արտահերթ համագումարը:
  12. ԻՄ նախագահի իր լիազորություններն ու պարտականությունները կատարելու անկարողության դեպքում ԻՄ նախագահ է դառնում համագումարում հաստատված փոխնախագահը։ Եթե փոխնախագահը հաստատված չէ համագումարում, ապա ԻՄ նախագահ է դառնում համագումարում հաստատված խոսնակը։ Համագումարում հաստատված չլինելու դեպքում, խոսնակը կատարում է ԻՄ նախագահի պարտականությունները եւ մեկ ամսվա ընթացքում կազմակերպում արտահերթ համագումար՝ ընթացիկ ղեկավարության կամ նրա նոր ձեւավորվող մասի ընտրության կամ հաստատման հարցով։
    ԻՄ նախագահին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ դիվանի անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ից ավելին կամ ՄԿ նախագահների ընդհանուր թվի ձայների 2/3-ը՝ ունենալով ՄԿ ավագանու ընդհանուր թվի ձայների 2/3-ի համաձայնությունը։ ԻՄ նախագահի անվստահության հարցը քննարկման է դրվում ԻՄ արտահերթ համագումարում, որտեղ որոշում է կայացվում համագումարի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ։
  13. ԻՄ նախագահը չի կարող միաժամանակ լինել նաեւ որեւէ ՄԿ, ԲՏԿ կամ ՏԿ նախագահ կամ ՄԿ ավագանու կամ ԲՏԿ, ՏԿ խորհրդի անդամ:
  14. ԻՄ նախագահը պատասխանատու է դիվանի ընտրությունների կազմակերպման հարցում, որը վերահսկվում է դիվանի նախորդ կազմի կողմից եւ վերջնականապես հաստատվում հերթական համագումարում:
  15. ԻՄ նախագահն է տնօրինում նախագահական հիմնադրամը:
  16. Նախագահը դիվանի վերահսկողությամբ տնօրինում է ԻՄ նյութական եւ գույքային արժեքները:
  17. ԻՄ նախագահը հանդես է գալիս հաշվետվություններով համագումարներում, դիվանի պահանջով՝ դիվանի նիստերում:
  18. Համագումարում ԻՄ նախագահը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.

    Ես՝ (անուն, ազգանուն), դառնալով ԻՄ նախագահ, առաջնորդվելու եմ Աստծու պատվիրաններով:

Պահպանելով ԻՄ կանոնադրությունը՝ իրագործելու եմ ԻՄ ծրագրերը՝ ի նպաստ հայոց պետականության հզորացման, ժողովրդի ապահովության, բարեկե- ցության եւ հայրենիքի բարգավաճման:

Թող Աստված առաջնորդի եւ աջակցի ինձ: