ԱԻՄԻնքնորոշում Միավորում |
|||
|
|||
Հոդվածներ |
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ Այն, ինչ կփորձենք մատուցել այս փոքրածավալ ուսումնասիրությամբ, կթվա շատ պարզ մի բան եւ, անտարակույս, ընթերցողը կզարմանա տեղեկանալով, որ այս առաջին իսկ հայացքից ակնհայտ ու անառարկելի եզրակացություններին հանգելու համար մեզ ավելի քան երեք տասնամյակ է անհրաժեշտ եղել։ Որոնումներն ուղեկցվել են մաքառումներով, որոնք բնական էին ու օրինաչափ կոմունիստական կայսրությունում հանուն ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման պայքարողներ համար ։ Թող զարմանալի չթվա նաեւ այն նախազգուշացումը, որ իրավագետների, քաղաքագետների եւ մանավանդ քաղաքական գործիչների կողմից աննկարագրելի ընդդիմության, հակազդեցության եւ նույնիսկ թշնամանքի պիտի արժանանա այս համեստ գյուտը: Մեծամասնության նկատմամբ «ժողովրդավարկան ճանապարով» գերկայություն հաստատած արտոնյալ փոքրամասնությունն, իհարկե, հեշտությամբ չի զիջելու դիրքերը։ Կարծրացած պատկերացում գոյություն ունի այն մասին, թե տարբեր ազգեր տարբեր տեսակի՝ իրենց առանձնահատուկ ժողովրդավարությունը կարող են ունենալ: Առաջին հայացքից գրավիչ՝ ազգային բազմերանգություն ապահովող այս տեսակետը, ինչպես կտեսնեք, զուտ բարի ցանկություն է եւ ոչ մի կապ չունի ժողովրդավարություն հասկացության իրական իմաստի հետ։ «Ամեն ազգ կարող է ունենալ իր ժողովրդավարությունը», նշանակում է ամեն ազգ, ամեն պետություն կարող է մարդու իրավունքների վերաբերյալ համամարդկային ընկալումներից տարբեր իր պատկերացումներն ընդունելի համարել: Մինչդեռ Մարդու իրավունքի համընդհանուր հռչակագրի ընդունումը համայն մարդկության համար սահմանեց մարդու իրավունքների համընդհանուր եւ միասնական պատկերացում։ Այն ելակետ ու անկյունաքար դարձավ մեր քաղաքակրթյության համար, նպաստեց կոմունիստական բռնապետության վերացմանը եւ համընդհանուր առաջընթացի ու անվտանգության հիմնաքար դարձավ։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սկսված ու Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ապա այլ միջազգային համաձայնագրերով զարգացում ապրած մարդու իրավունքների համապարտադիր բանաձեւմանը՝ «ստանդարտիզացիա»յին պետք է հետեւեր հենց նրանից բխող ժողովրդավարական սկզբունքների հստակեցումը, համընդհանրացումը եւ նույնիսկ «Ժողովրդավարության համընդհանուր հռչակագր»ի ընդունումը: Մենք տարակույս չունենք, որ մեր քաղաքակրթությունը կանգնած է այդ նորամուծության նախաշեմին, եւ այս համեստ գործով փորձում ենք նպաստել ժողովրդավարականության համընդհանուր չափորոշիչների հաստատմանը
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ԸՆԴՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸԺողովրդավարությունը մեր քաղաքակրթության վերջին հարյուրամյակների մեծագույն ձեռքբերումներից է եւ այսօր ոչ միայն ներպետական հասարակական հարաբերությունների գլխավոր ուղղորդիչն է, այլեւ դարձել է միջազգային հարաբերությունների կարգավորման ոլորտի էական ազդակ։ Չնայած դրան, իրավագիտությունն՝ ընդհանրապես, եւ քաղաքագիտությունը՝ մասնավորապես, դեռեւս չեն սահմանել ժողովրդավարության (ժողովրդի իշխանության) հստակ չափորոշիչը, որի հետեւանքով ժողովրդավարությունը բարձրագույն արժեք համարող քաղաքական գործիչներ, ավելին՝ մասնագետ գիտնականներ, ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ ժողովրդավարության վերաբերյալ։ Այդպես, ժողովրդավարական են համարվում իրարից էականորեն տարբերվող ընտրական համակարգեր ունեցող պետություններ։ Ընդհանրապես որեւէ պետության ժողովրդավարության համար կարեւոր են գործադիր եւ դատական իշխանությունների ձեւավորման կարգը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրակարգը, ընդհանրապես ընտրությունների հաճախականությունը եւ այլ հանգամանքներ։ Որեւէ երկրի ժողովրդավարականության մասին պատկերացում կազմելու համար նշյալ գործոնները պետք է քննել համակցության մեջ։ Սակայն որեւէ երկրի համար անտարակույս առաջնային նշանակություն ունի այդ երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ խորհրդարանի ժողովրդականությունը, ուստի առաջնահերթ քննության առարկա ենք դարձնում խորհրդարանական համակարգերը։ Այսորակ մոտեցման ոչ պակաս կարեւոր մեկ այլ հիմնավորումն էլ այն է, որ ժողովրդավարական համարվող բոլոր պետություններում՝ եւ նախագահական, եւ խորհրդարանական, եւ կիսանախագահական հանրապետություններում, ինչպես նաեւ սահմանադրական միապետություններում, նաեւ իրենց ժողովրդավարական հորջորջող սակայն իրականում ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեցող պետություններում (օրինակ, կոմունիստական կայսրությունում՝ Խորհրդային միությունում) ընտրովի խորհրդարանները պետության պարտադիր եւ անհրաժեշտ բաղադրատարրերն են՝ ի տարբերություն, օրինակ, ժողովրդի կողմից ընտրված նախագահի հաստատության, որ նախագահական կամ կիսանախագահական հանրապետությունների գլխավոր բնությագրիչն է։ Պատահական չէ, որ ժողովրդավարություն հասկացությունն անխզելիորեն կապված է «պառլամենտարիզմ» հասկացության հետ, ավելին՝ այդ հասկացություններն հաճախ արդարացիորեն նույնացվում են։ Որքան էլ որ իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառման պայմաններում գործադիր իշխանությունը նույնպես համարվի ներկայացուցչական, համընդհանուր կարծիք է ձեւավորված այն ակնհայտ իրողության վերաբերյալ, որ հիմնական ներկայացուցչական հաստատությունը խորհրդարանն է։ Այդ է, մասնավորապես, պատճառը, որ գործադիրի նկատմամբ վերահսկողություն ժողովուրդը իրականացնում է իր այդ հիմնական եւ բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ խորհրդարանի միջոցով։ Սահմանադրագետների եւ ընտրական իրավունքի մասնագետների շրջանակներում լայն տարածում ունի այն տեսակետը, որ բոլոր ընտրական համակարգերն էլ ընդունելի ու կիրառելի են, որ ամեն ազգ ինքը պետք է որոշի, թե հայտնի խորհրդարանական համակարգերից որին նախապատվություն տա եւ որով իրականացնի իր երկրի սահմանադրությամբ կամ ավանդույթներով խորհրդարանին վերապահված գործառույթները։ Այդ գործառույթների շրջանակը բավական հստակ է՝ օրենսդիր եւ հսկողական գործունեություն, դրամաշինական (ֆինանսական) գործունեություն, պետական բարձր պաշտոնյաների պաշտոնազրկում, ինչպես նաեւ՝ գործադիր իշխանության ձեւավորում (խորհրդարանական հանրապետություններում)։ Վերջին գործառույթն անմիջական կապ է ստեղծում երկրում քաղաքական կայունության եւ խորհրդարանի կազմի, հետեւաբար եւ՝ կազմավորման ձեւի, որ նույնն է՝ ընտրական համակարգի միջեւ։ Դրանով էլ պայմանավորված է, հատկապես խորհրդարանական հանրապետությունների խորհրդարաններում գործող, քաղաքական միավորների խոշորացման միտումը։ Այդ բանն արվում է իր՝ խորհրդարանի կառավարելիության (նաեւ՝ ինքնակառավարելիության) բարձրացման եւ նրա գործունեությունն ավելի «արդյունավետ ու նպատակասլաց» դարձնելու նպատակով։ Միաժամանակ, մասնավորապես, խորհրդարանական հանրապետություններում հեշտացվում է երկրի կառավարման համար անհրաժեշտ կառավարության ձեւավորումը կամ կառավարական ճգնաժամերի հաղթահարումը։
ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑՀայտնի է, որ խորհրդարանի բոլոր իրավասությունները բխում են նրա ներկայացուցչական բնույթից։ Խորհրդարանի հիմնական առանձնահատկությունն ու բնորոշիչը այդ մարմնի ներկայացուցչականությունն է։ Ժողովրդավարության իրականացման համար ընտրությունների միջոցով ձեւավորվում է ժողովրդին իր ներկայացուցիչների միջոցով փոխարինելու առաքելություն ունեցող խորհրդարանը։ Ժողովրդի՝ քաղաքացիների ազատ կամաարտահայտությամբ ձեւավորված լինելու, հենց այդ՝ ժողովրդի ¥ժողովուրդ կազմող քաղաքացիների¤ ներկայացուցիչ լինելու, հանգամանքից է բխում խորհրդարանի, գրեթե, համապարփակ իշխանությունը։ ¥Հիշենք, որ իշխանության ճյուղերը՝ եւ գործադիրը, եւ դատական համակարգը, եւ ինքը՝ խորհրդարանը, իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրի՝ ընդունած օրենքներով։¤ Խորհրդարանի մյուս բոլոր հատկանիշներն ու լիազորությունները ածանցյալ են ներկայացուցչականությունից եւ ստորադաս են նրան։ Ներկայացուցչականությունն է խորհրդարանի կայացման անհրաժեշտ եւ բավարար պայմանը։ Ընդ որում, քաղաքացիների ներկայացուցչականությունն ապահովելիս՝ երկրի կառավարմանն իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցելու քաղաքացիների իրավունքն իրականացնելիս՝ առաջնայինը պետք է լինի նրանց իրավահավասարության պահպանումը։ Խորհրդարանը քաղաքացիների՝ մարդկանց եւ միայն նրանց (ոչ տարածքների կամ համայնքների կամ այլ հավաքականությունների) քաղաքական, այսինքն՝ երկրի կառավարման նպատակով երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ներկայացուցչական մարմինն է։ Այդ պատճառով հատուկ ուշադրության են արժանի տարբեր երկրներում գործող խորհրդարանական համակարգերն իրենց ներկայացուցչականության տեսանկյունից։ Մինչ խորհրդարաններում մարդկանց ներկայացվածության չափի մասին խոսելը, կարծում ենք, ճիշտ կլինի փորձել առարկայորեն անդրադառնալ ժողովրդավարություն հասկացությանը։
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՆՀԱՏՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ) ՀԱՄԱՏԵՂՈՒՄ Էժողովուրդը մարդկային հավաքականություն է՝ մարդիկ, հետեւաբար Ժողովրդավարությունն էլ մարդկային հավաքականության՝ մարդկանց, ինքնիշխանությունն՝ ինքնավարությունն է ։ Եթե մենք փորձենք հասնել ժողովրդավարության նվազագույն արտահայտմնանը, ապա կհանգենք մարդ անհատի ինքնորոշման իրավունքին՝ ինքնավարությանը։ Այլ խոսքով՝ ժողովրդավարություն նշանակում է մարդկային ինքնավարությունների (անհատների ինքնորոշումների) համատեղում։ Ժողովրդավարական երկրներում պետական իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն՝ կրկնում ենք, մարդկանց։ Որպեսզի ճշգրտենք մարդ անհատի ունեցած պետական իշխանության չափը, պետք է պայմանականորեն պետական իշխանության միավորը` F, բաժանենք այդ պետության քաղաքացիների ընդհանուր թվաքանակի վրա՝
Քանի որ երկրի կառավարմանը մասնակցելու իրավունք տրվում է տարբեր երկրներում 1821 տարին լրացած քաղաքացիներին միայն, ներկայացված բանաձեւն ավելի ճիշտ կլինի ներկայացնել հետեւյալ տեսքով՝ Ընտրություններում փաստացիորեն տեղի է ունենում անհատ քաղաքացիների ձայների համախմբում այս կամ այն անհատի եւ կուսակցության շուրջ։ Եթե A ընտրական միավորի (կուսակցության կամ անհատի) օգտին քվեարկել են a թվով քաղաքացիներ, այն ստանում է երկրի կառավարման համար յուրաքանչյուր ընտրողին հասնող պետական իշխանության միավորի a պատիկ քանակություն։ Նույն կերպ, եթե B ընտրական միավորի (կուսակցության կամ անհատի) օգտին քվեարկել են b թվով քաղաքացիներ, այն ստանում է երկրի կառավարման համար յուրաքանչյուր ընտրողին հասնող պետական իշխանության միավորի b պատիկ քանակություն։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ոչ բոլոր քաղաքացիներն են հարկ համարում օգտվել երկրի կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքից։ Արդյունքում ասպարեզ է գալիս ընտրություններին մասնակցածների հասկացությունը եւ վերեւում ներկայացված բանաձեւերըը մեզ է ներայանում հետեւյալ տեսքով՝ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երբ կան միայն երկու թեկնածուներ կամ հարաբերական մեծամասնական (առավելային) ընտրակարգով իրականացվող ընտրություններում շահում են այն ընտրողները (նրանց ձայներն ստացած ընտրական միավորները), ովքեր այդ ընտրություններում ավելի մեծ թվով երկրի կառավարման անհատական բաժնեմաս են միավորում իրենց նախընտրած ընտրական միավորի շուրջը (այն թեկնածուն, ով ընտրողների առավել ձայներ է ստանում)։ անհավասարությունից բխում է, որ ընտրական A միավորը շահել է։ Իհարկե, այս անհավասարության պարզեցումը կհանգեցնի a > b անհավասարությանը, սակայն նպատակահարմար ենք համարում այս փուլում ընդգծել, որ խոսքը ոչ այնքան քաղաքացիների պարզ թվաքանակի է վերաբերում, որքան այդ քաղաքացիներին պատկանող պետական իշխանության չափին։ Հարաբերական մեծամասնական ընտրակարգով տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններում երկուսից ավելի թեկնածուներից շահում են այն ընտրողները (եւ նրանց թեկնածուն), ովքեր մրցակիցներից մի փոքր ավելի թվով անհատների պետական իշխանության բաժնեմասեր են հավաքել։ Այդ դեպքում նույնպես մնում է միայն առավելություն ստացած թեկնածուն եւ խորհրդարանական համակարգից դուրս են մնում բոլոր թեկնածուները։
Եթե գործադիրի՝ Նախագահ, նահանգապետ, քաղաքապետ ընտրությունը պահանջում է կենտոնացում,ժողովրդավարական գործընթացին՝ ընտրությանը մասնակցող ընտրական միավորներից մեկի եւ միայն մեկի առանձնացում մյուս բոլորից՝ նրա բացարձակ հաղթանակը մյուս թեկնածուների նկատմամբ, որ պայմանավորված է անմիջական գործունեություն իրականացնող իշխանության ճյուղի անարգել գործավարության՝ «առաջինը կառավարում է» սկզբունքով, ապա համանման մոտեցման կիրառումը ներկայացուցչական համակարգերում, որ կնշանակեր «առաջինը ներկայացնում է մյուսներին» սկզբունքի ընդունում, որն արդարացված չէ այն պատճառով, որ խաթարվում է ներկայացուցչական մարմնի ներկայացուցչականության սկզբունքը, եւ խախտվում է որպես կանոն բոլոր երկրների սահմանադրություններով երաշխավորված քաղաքացիների իրավահավասարությունը։
A ընտրական միավորը a քանակությամբ անհատին հասնող խորհրդարարանական իշխանության միավոր հավաքելով տնօրինում է այդ ընտրատարածքում B, C եւ D ընտրական միավորների միջոցով իրենց խորհրդարանական իշխանության իրավունքը դրսեւորած քաղաքացիների b + c + d քանակությամբ անհատներին հասնող խորհրդարանական իշխանության իրավունքը։ A ընտրական միավորին եւ B,C, D ընտրական միավորներին ձայն տված քաղաքացիներն իրավահավասար չեն եւ խորհրդարանն էլ ոչ թե ընտրողների ներկայացուցչական մարմինն է, այլ ընտրատարածքներում հաղթածներինը։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԻՑԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐՈՒՄԱռաջարկում ենք շրջանառության մեջ մտցնել խորհրդարաններում քաղաքացիների ներկայացուցչականության գործակից հասկացությունը (այսուհետեւ՝ ներկայացուցչականության գործակից)։ Դա տվյալ երկրի խորհրդարանում տվյալ երկրի քաղաքացու խորհրդարանական ձայնի չափն է։ Տրամաբանական է, որ մարդկանց իրավահավասարության պայմաններում այդ չափը չի կարող տարբեր քաղաքացիների համար էականորեն տարբեր լինել։ Ներկայացուցչականության գործակիցը անմիջական կապ ունի խորհրդարանականների իրավահավասարության հետ, որն արտահայտվում է խորհրդարանում յուրաքանչյուր խորհրդարանականի ունեցած հավասար՝ մեկ ձայնով։ Թեւ խորհրդարանականների իրավահավասարությունն ինքնուրույն լայն շրջանառության մեջ մտած իրավաբանական հասկացություն չէ, այն անուղղակիորեն ընդունված է բազմաթիվ երկրների սահմանադրություններով եւ ընտրական օրենսգրքերով։ Օրինակ, այն հանգամանքը, որ մեծամասնական ընտրակարգեր ունեցող երկրներում ամրագրվում է մեկ խորհրդարանականի ընտրության համար անհրաժեշտ բնակչության որոշակի թվաքանակը (ընտրատարածքը), որը չի կարող էականորեն տարբերվել մյուս տարածքի բնակչության թվաքանակից, ցույց է տալիս, որ պատգամավորների իրավահավասարության հասկացությունը բխում է քաղաքացիների իրավահավասարության անառարկելի եւ իրավական պետության հիմքերի հիմք հանդիսացող սկզբունքից։ Քաղաքացու ընդհանուր ներկայացուցչականության գործակիցը (ԸՆԳ) դա մեկ խորհրդարանական տեղի եւ այդ տեղի համար քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների ձայների հարաբերությունն է։ Այդ գործակիցն ստանալու երկու ուղիներ կան. ա) խորհրդարանականների ընդհանուր թվաքանակը (P) բաժանվում է ընտրողների ընդհանուր թվաքանակի վրա (սա միակ ձեւն է համամասնական ընտրակարգով խորհրդարան ձեւավորող երկրների համար).
բ) մեկ մեծամասնական կամ առավելային ընտրատարածքից ընտրվող միակ ¥մեկ¤ թեկնածուի թիվը բաժանվում է տվյալ ընտրատարածքի ընտրողների ընդհանուր թվաքանակի վրա։ Մենք որպես առանձին տարբերակ չենք ընկալում բազմամանդատ ընտրատարածքների աշխարհում քիչ կիրառվող ընտրակարգը, քանի որ այն սկզբունքորեն չի տարբերվում համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերից, այլ երկուսի առավելությունները համատեղելու փորձ է։ Հայտնի է, որ երկրի կառավարմանը մասնակցելու գործընթացը հիմնականում ընկալվում է որպես քաղաքացիների իրավունք (ոչ պարտականություն) եւ այդ իրավունքից ոչ բոլոր քաղաքացիներն են կամենում օգտվել, այլ խոսքով՝ ընտրություններին ոչ բոլոր քաղաքացիներն են մասնակցում։ Արդյունքում ասպարեզ է գալիս իրական (ընտություններին մասնակցածնեիի) ընտրազանգված եւ իրական ներկայացուցչականության գործակից (ԻՆԳ) հասկացությունը։ Այն հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
Նույնիսկ ամենաժողովրդավարական ընտրական համակարգեր ունեցող պետություններում ընտրություններին մասնակցած քաղաքացիների միայն մի մասին է վիճակված ուղղակի (այսինքն՝ իրենց տված ձայների արդյունքում խորհրդարանական դարձած) պատգամավոր ունենալ։ Ժողովրդավարական երկրներում որպես կանոն «տեղ է հասնում»՝ պատգամավորի է վերածվում ընտրողների ձայների միայն մի մասը։ Դրանք խորհրդարանում ներկայացուցիչ ունեցող ընտրողներն են։ Խորհրդարանում ներկայացուցիչ ունեցող ընտրողների ներկայացուցչական գործակիցը, որ կոչում ենք հարաբերական ներկայացուցչական գործակից (ՀՆԳ) ընդունում է հետեւյալ տեսքը. ՀՆԳ կարելի է կոչել նաեւ այլ՝ ներկայացվածների ներկայացուցչական գործակից ¥ՆՆԳ¤ եզրույթով, որ ի տարբերություն մեր վերեւում տված հաղթանակած եզրույթի ավելի լիարժեք է բնութագրում խորհրդարանական ընտրություններում քաղաքացու խնդիրը. ունենալ ներկայացուցիչ երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնում։ ԸՆԳի կամ ԻՆԳ-ի հարաբերակցությունը ՀՆԳ-ին ներկայացնում է տվյալ երկրում ժողովրդավարության վիճակը։ Այդ կոտորակը մենք առաջարկում ենք կոչել տվյալ երկրի խորհրդարանական համակարգի ժողովրդավարության, համապատասխանաբար՝ բացարձակ եւ հարաբերական գործակից ¥ԺԲԳ եւ ԺՀԳ¤։ Եթե ներկայացուցչականության գործակիցն օգնում է պարզել այս կամ այն երկրում քաղաքացիների իրավահավասարության պահպանումը խորհրդարանական համակարգերում, ապա այն ինքնին հնարավորություն չի տալիս համեմատություններ կատարել տարբեր երկրներում առկա ժողովրդավարության մակարդակների միջեւ։ Այդ հնարավորությունն ընձեռվում է Ժողովրդավարության գործակցի միջոցով։
M-ը տվյալ երկրի խորհրդարանականների թիվն է, N-ը՝ ընտրողների ընդհանուր թվաքանակը, E-ն՝ ընտրություններին մասնակցածների թիվն է, իսկ r-ը՝ տվյալ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում ներկայացուցիչներ վաստակած ընտրողների թվաքանակը։ Այսպիսով, որեւէ երկրի խորհրդարանական համակարգի ժողովրդավարականության գլխավոր բնութագրիչը՝ ժողովրդավարության բացարձակ գործակիցը տվյալ երկրի խորհրդարանական ընտրություններում ներկայացուցիչ¥ներ¤ ¥պատգամավոր(ներ)¤ վաստակած ընտրողների թվաքանակի հարաբերությունն է տվյալ երկրի ընտրողների ընդհանուր թվաքանակին, իսկ ժողովրդավարության հարաբերական գործակիցը նույն թվի՝ խորհրդարանական ընտրություններում ներկայացուցիչ¥ներ¤ վաստակած ընտրողների թվաքանակի հարաբերությունն է տվյալ ընտրություններին մասնակցած ընտրողների թվաքանակին։ Կրկնենք, որ, իհարկե, որեւէ երկրի ժողովրդավարության ընդհանուր բնութագրման համար կարեւոր են նաեւ պետական իշխանության մյուս՝ գործադիր եւ դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման համակարգերը, հանրաքվեները, ընդհանրապես պարբերական ընտրությունների հաճախականությունը եւ այլ գործոններ։ Սակայն օրենքի իշխանության սկզբունքը որդեգրած երկրների համար ժողովրդավարության կարեւորագույն հաստատությունը օրենսդիր մարմինն է։ Այդ պատճառով, բացահայտելով բարձրագույն ներկայացուցչական մարմնի՝ օրենսդրի բնութագրման հիմնական չափորոշիչը՝ ժողովրդավարության գործակիցը, մենք մեզ իրավունք ենք վերապահում հայտարարել. Ճիշտ չէ խորհրդարանական համակարգերի առնչությամբ խոսել ժողովրդավարության տարբեր մոդելների առկայության մասին։ Մարդկությունը պետք է գնա խորհրդարաններում քաղաքացիների առավելագույն ներկայացուցչականությունն ապահովող ընտրական համակարգը որդեգրելու ճանապարհով։
Մեր քաղաքակրթության լավագույն խորհրդարանական համակարգն այն համակարգն է, որը խորհրդարան ձեւավորելու համար ընտրություններին մասնակցող մարդկանց հնարավորություն է ընձեռում անհատ կամ հավաքական (կուսակցական) թեկնածուներից ընտրված համարել նրանց, ովքեր ստանում են ընտրություններին մասնակցած եւ թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկած քաղաքացիների 1/P (հիշեցնենք, P-ն տվյալ երկրի խորհրդարանականների քանակն է ) թվով ձայներ։ Այլ խոսքով, եթե տվյալ պետությունում բնակվող 4 մլն քաղաքացիներից 100 հոգանոց խորհրդարանի ընտրությանը մասնակցել է 3 մլն մարդ, ապա այն ընտրական համակարգը կարելի է իրապես ժողովրդավարական համարել, որի կիրառման դեպքում ընտրված է համարվում շուրջ 3մլն/100 = 300 հազար քվե ստացած թեկնածուն։ Գործ ունենք միջազգային փորձառության մեջ լայնորեն հայտնի բացարձակ (առանց արգելանքի որեւէ տոկոսի) համասնական ընտրակարգի հետ։
Համընդհանուր անցումն այս խորհրդարանական համակարգին մարդկանց քաղաքական իրավունքները լիարժեքորեն ապահովելու ամենակարճ ճանապարհն է։
Ակնհայտոերեն առավելագույն ներկայացուցչականություն ապահովող բացարձակ համասնական ընտրական համակարգը որպես ընտրողների խտրականությունը բացառող (նվազագույնի հասցնող) համակարգ պետք է միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունների կողմից ժողովրդավարական երկրների համար միակ եւ համապարտադիր ընտրակարգն հայտարավի։ 1997-2002 |
Copyright © 2001- USD.