ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Սիւնիքի աշխարազօր << Սկիզբ

Գործունեություն

ՆԵՐԱԾՈՒԹԵԱՆ ՓՈԽԱՐԷՆ

1992 թուականի ամռանը, այն օրերին, երբ դեռ ծուխ էր բարձրանում ազատագրեալ տարածքների բնակավայրերից, երբ անակնկալ յաղթանակների բերկրանքից արբած, սակայն ապագայի հանդէպ թերահաւատ մարդիկ մտածում էին տարածքները վերադարձնելու եւ այդ պատճառով, հնարաւորին չափ շատ այրելու մասին, ԱԻՄ¬ն սկսեց հայկական բնակավայրերի վերականգնումը։ Պատմական Հայաստանի այդ հատուածում, թերեւս իրենց հաւատով, աիմականները վճռորոշ դերակատարում ունեցան դէպքերի զարգացման հետագայ ընթացքում։

Այդ խենթ թուացող նախաձեռնութիւնը, որ մեր՝ ժամանակակիցներիս կողմից, իհարկէ, ողջունելի էր համարւում, սակայն ընկալւում ոչ օրախնդիր ու աջակցութեան անհրաժեշտ, սկզբում միայն աիմականներինն էր։ Միայն տարիներ անց այն դարձաւազգային¬պետական քաղաքականութիւն։

Այսօր, երբ ազգովին նշում ենք ազատագրեալ տարածքներում հայկական բնակավայրերը վերականգնելու նախաձեռնութեան տասնամեակը, գոհունակութեամբ արձանագրում ենք, որ ԱԻՄ¬ի հերթական խենթութիւնը, ինչպէս ընկալեցին առաջին պահին, ոչ միայն ճիշտ էր, այլ՝ միակ ճիշտը։

Թող օրհնեալ լինեն այս գործի նախաձեռնողները, թող յաւերժ վառ մնայ ու սերունդների ճանապարհը լուսաւորի ազատագրեալ տարածքներում հայկական բնավայրերի վերականգնման մեծ՝ ռազմավարական առաքելութիւնն իրականացնելիս իրենց կեանքը տուած մեր սիրելի քոյրերի ու եղբայրների յիշատակը։

Զօրի Բալայեան

Ե՛Ւ ԱՆԿՈՒՄ, Ե՛Ւ ՅԱՂԹՈՒԹԻՒՆ

1992 թուականի մայիսը յաղթական էր ու յուսադրող։ Նախ ազատագրուեց Շուշին, ապա՝ Արցախը Գորիսի շրջանի հետ կապող պատմական Աղահեճքը (Լաչինը)։ Սակայն նոյն տարուայ յունիս ամիսը նշանաւորուեց նախ Շահումեանի, ապա՝ Մարտակերտի շրջանների կորստեամբ։

Այդ յուսահատական ժամանակներում էլ ԱԻՄ¬ը որոշեց իր կամաւորներով սկսել Արցախի ներկայիս Քաշաթաղի (այն ժամանակ՝ Լաչինի) շրջանի վերաբնակեցումը՝ հիմնականում Շահումեանից եւ Մարտակերտից տեղահան եղած փախստականներով եւ, իհարկէ, առաջին հերթին՝ աիմականներով։

Առաջին կամաւոր վերաբնակիչներն Արցախ մեկնեցին 1992 թուականի յունիս ամսին։

Նրանք, անկազմակերպ հրձիգների դէմ պայքարելով, ձեռնամուխ եղան

Աշխարհազօրայինը փախստականներին կոչ է անում հաստատուել Աիմաւան 1¬ում, 1992 թ.

բնակավայրերի ստեղծմանը։ «Կռուող տղայ» խաղացող հրձիգներն զբաղուած էին հին բնակավայրերի ոչնչացմամբ, որը, եթէ հասկանալի էր ընդհարումների առաջին օրերին, ապա մարտական գործողութիւններից շաբաթներ անց այն պարտուողական, տարածքները լքելու տրամադրութիւն էր խորհրդանշում։

Մէկ ամսուայ ընթացքում բնակեցուեցին Աիմաւան 1¬ը (ներկայիս՝ Աղաւնոն), Աիմաւան 2¬ը (Սուս), Աիմաւան 3¬ը (պատմական Ձագեձորը), Աիմաւան 4¬ը (Եզնագոմեր), Աիմաւան 5¬ը (Ծիծեռնավանք), Աիմաւան 6¬ը (Հոչազ)։

Առանց պետական աջակցութեան իրականացուած այս ծաւալի ազգօգուտ գործն արժանացաւ դրանից դեռեւս կէս տարի առաջ քաղաքական մրցակից (ԱԻՄ նախագահ Պարոյր Հայրիկեանն ու Լեւոն Տէր¬Պետրոսեանը ՀՀ նախագահի հիմնական թեկնածուներն էին), Հայաստանի Հանրապետութեան նախագահ Լեւոն Տէր¬Պետրոսեանի առանձնայատուկ ուշադրութեանը։ Նրա նախաձեռնութեամբ Պարոյր Հայրիկեանն առաջադրուեց Գորիսի եւ յարակից շրջանների պարետ։ Գերագոյն խորհուրդը մերժեց այդ առաջարկը պատգամաւորների մի խումբ՝ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանի գլխաւորութեամբ, այն կարծիքին էր, որ այդ ձեւով հհշական

Սիւնիքի աշխարհազօրի առաջին ջոկատը. յունիս, 1992, Աիմաւան 1

իշխանութիւնները փորձում են Հայրիկեանին հեռացնել քաղաքական ասպարէզից։ Հարցը երկրորդ անգամ ներկայացուեց Գերագոյն խորհրդինեւ Հայրիկեանի անհատական ու հրապարակային պարզաբանումներից յետոյ, 1992 թուականի յուլիսի 29¬ին,

գործող օրէնքի համաձայն, Գորիսի եւ յարակից շրջանների արտակարգ դրութեան պարետի պաշտօնում հաստատուեց պատգամաւոր Պարոյր Հայրիկեանը։ Այդ քայլով օրինականացուեց եւ պետական՝ համազգային, նշանակութիւն տրուեց ԱԻՄ-ի այս նախաձեռնութեանը։

Պարետի առաջին հրամանը վերաբերում էր Սիւնիքի արդէն գործող աշխարհազօրի (ՍԱ) օրինականացմանը, ուր համախմբուեցին ԱԻՄ հովանաւորութեամբ այդ տարածքում գործող բոլոր ինքնապաշտպանական ջոկատները։ Այն ստեղծւում էր որպէս պահեստազօր՝ կազմակերպուած ազգային բանակի բացակայութեան պայմաններում բնակավայրերի ոչնչացմանը սպառնացող վտանգը նուազեցնելու եւ ոչ երբեք ռազմական գործողութիւնների առաջին գծում կռուելու նպատակով։ Արդէն մի քանի տարի «Մեզ պէտք է ազգային բանակ, ոչ՝ պալատական գվարդիա» կարգախօսով հանդէս եկող ԱԻՄ-ը չէր պատրաստւում պահեստազօրայիններով՝ աշխարհազօրայիններով, լուծել ազգային բանակի խնդիրը։

Տարածաշրջանի պարետ Պարոյր Հայրիկեանը

(1991 թուականի յունուարին Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանը՝ Գերագոյն խորհուրդը, մերժել էր պատգամաւոր, «Ազատ խորհրդարանականներ» պատգամաւորական խմբի ղեկավար Պարոյր Հայրիկեանի՝ հրատապ կարգով Ազգային բանակի ստեղծումը նախաձեռնելու առաջարկը, իսկ նոյն թուականի մարտին ԱԻՄ¬ը պաշտօնապէս՝ Գերագոյն խորհրդի արտահերթ նիստում ընդունուած յատուկ որոշմամբ նախազգուշացուել էր հայ երիտասարդներին սովետական բանակից հետ պահելու եւ Ազգային բանակում ծառայելու գործնական ընթացք ստացող կոչերի համար։ Այդ ամէնը բացայայտում էր Անկախութեան հռչակագիր ընդունած Գերագոյն խորհրդի՝ անկախութեանն անպատրաստ լինելու հանգամանքը։

Ազգային բանակի առաջին գունդն ստեղծուեց 1992 թուականին)։

Կամաւորները կառուցում են դէպի եկեղեցին տանող աստիճանաշարը

Այնուամենայնիւ, Սիւնիքի աշխարհազօրը Ազգային բանակի բացակայութեան, տարբեր կամաւորական ջոկատների ինքնակամօրէն առաջին գիծը լքելու պայմաններում ստիպուած եղաւ բազմիցս մասնակցել մարտերի եւ ընդհանուր թուով կորցրեց 43 նուիրեալների (այդ թուում՝ 2 հայուհիների). վիրաւորուեցին տասնեակներ...

Սակայն այն օրերին նոյնիսկ պետական մակարդակով անիրականալի թուացող գործը, որին իրենց կեանքը նուիրաբերեցին այդ անձնազոհ մարդիկ, յաղթանակեց։ Այսօր Նոր Գաւառում՝ Արցախի Քաշաթաղի շրջանում ապրում են աւելի քան տասը հազար երբեմնի փախստական ու վտարանդի հայեր։

Նորայր Խանզադեան

ՍԻՒՆԻՔԻ ԱՇԽԱՐՀԱԶՕՐԸ ԱՌԱՋԻՆ ԳԾՈՒՄ

«Սիւնիքի աշխարհազօրը» ստեղծուեց ԱԻՄ-ի 1992թ-ի մայիսեան խորհրդաժողովի (համագումարի) որոշմամբ ազատագրեալ տարածքներում հայկական բնակավայրերի վերականգնման նպատակով յունիս ամսին «Աիմաւան-1» մեկնած առաջին կամաւորներով: Դա առանձին փոքր ջոկատներից բաղկացած պահեսազօրային միաւոր էր: «Սիւնիքի աշխարհազօր» անունը խորհրդանշում էր աշխարհագրական տեղակայումը եւ բնութագրում նրա էութիւնը որպէս կանոնաւոր զինուած ուժերի թիկունքում գործող պահուստային ուժ: «Սիւնիքի աշխարահազօրն» օրինականացուեց 1992թ-ի յուլիսի 29-ին ՀՀ ԳԽ կողմից որպէս պարետ հաստատուած Պարոյր Հայրիկեանի առաջին հրամանով: Սակայն ազգային բանակի՝ կանոնաւոր հայկական զինուած ուժերի բացակայութեան, «կռուող տղերքի» խիզախութիւններին զուգակցող առաջին գիծը ինքնակամօրէն լքելու տխուր հետեւանքներով լի գործելաոճի պայմաններում «Սիւնիքի» աշխարհազօրայիններին վիճակուեց իրենց հիմնական գործին՝ բնակավայրերը վերականգնելուն եւ փախստականներին տեղաւորելուն զուգահեռ յաճախ անմիջականօրէն մասնակցել մարտերին եւ 1992-1994թթ ծանր ժամանակներում լինել այն միակ մարտական բազմաջոկատ միաւորը, որը երբեւէ չլքեց դիրքերը:

Աւելի քան 600 կամաւորներից բաղկացած, միաժամանակ մինչեւ 200 հոգի մշտական ծառայութեան մէջ ունեցող «Սիւնիքի աշխարհազօրի» համակարգի 7-10 ջոկատներ նորաստեղծ բնակավայրերը պաշտպանելուն զուգահեռ ինքնուրոյն կամ այլ ջոկատների եւ կանոնաւոր ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ բազմաթիւ մարտերի են մասնակցել: Դրանցից առաւել ուշագրաւներն են՝

Աիմաւան-6-ի պաշտպանութիւնը յուլիսի 29-ին, (36 պաշտպաններից զոհուեցին եւ անյայտ կորան 18-ը), յուլիսի 30-ին գիւղը ետ վերցնելու մարտերը (զոհուեցին 4-ը եւ գերուեց 1-ը հակառակորդը կորցրեց շուրջ 30 զինվոր)

օգոստոսի 1՝ Աիմաւան-6-ի (Հոչազ) ազատագրումը,

օգոստոսի կէսերին՝ հակառակորդի մեծ ուժերի առաջընթացի կասեցումը Աիմաւան-5-ում (Ծիծեռնավանք),

1992 թ. յուլիսի 29¬30 զոհուածների յուղարկաւորումը

Հոչազ լեռան վրայ շրջապատման մէջ գտնուող հայկական ուժերին օգնելու համար տրուած մարտերը հետագայում օգնութեան եկած յատուկ գնդի հետ, սեպտեմբերի 20-21, (1 զոհ «Սիւնիքի աշխարհազօրից», 3-ը՝ յատուկ գնդից. աւելի քան 100 զոհ հակառակորդից),

տեւական կռիւներ Աիմաւան-2-ի եւ Գորիս-Շուշի ճանապարհի պաշտպանութեան համար (Եղաւ մի ժամանակահատուած, երբ Լաչին-Տեղ գիւղ հատուածում՝ 30 կմ, միայն «Սիւնիքի աշխարհազօրի» ջոկատներն էին. հակառակորդը ետ մղուեց հեռահար հրետանու օգնութեամբ, որի կրակը կոորդինացնում էր Աիմաւան-1-ի կենտրոնակայանից հրամանատար Սամուէլ Վեզիրեանը),

Հոչազ լեռը ետ վերցնելու նպատակով կազմակերպուած դեկտեմբերի 3-ի գործողութիւնը, որի հիմնական հարուածային ուժը «ՍԱ»-ն էր, համալրուած կանոնաւոր զօրամիաւորումների ջոկատներով (Ուղտասարի գործողութեան ընթացքում զոհուեցին եւ անյայտ կորան 10 աշխարհազօրայիններ եւ 11 ՆԳՆ զինծառայողներ, որոնցից մէկը հետագայում ազատուեց գերութիւնից, հակառակորդը կորցրեց ավելի քան 60 զինվոր):

Հարաւային ուղղութեամբ (Ղուբաթլու- Զանգելան) կազմակերպուած ինքնապաշտպանական գործողութիւնները օգոստոսի 17-ին, (զոհուեցին 5 աշխարհազօրայիններ. հակառակորդի մարդկային կորուստներն հայտնի չեն):

Այս թուարկումներում չեն նշուած ամենօրեայ հերթապահութիւնները, հետախուզական գործողութիւնները, ականազերծումներն ու ականապատումները, տարածքների «սանրումները» եւ այլն:

«Սիւնիքի աշխարհազօրն» արդէն անցեալ է, սակայն նրա վաստակը սերունդների սեփականութիւնն է:

Նորայր Խանզադեան