ԱԻՄ

Ինքնորոշում Միավորում
Գործունեություն << Սկիզբ

Քաղաքական գործունեություն

Քաղաքական գործունեություն

ԱԻՄ-ը կատարեց եւ կատարում է իր առաքելությունը: Նրա ծրագրերի հիմնական մասը իրականություն է դարձել: Մյուսների իրագործումից կախված է հայ ժողովրդի արժանավայել ապագան: ԻՄ-ը անառարկելիորեն նվաճել է առաջնորդ-կուսակցության դերը: Նրան են պատկանում այնպիսի պատմական նախաձեռնություններ, ինչպիսիք են.
  1. անկախություն եւ ազգային պետականության հիմնադրում,
  2. ազգերի ինքնորոշման իրավունքի կիրարկում (կոմունիստական կայսրությունում «Անկախություն հանրաքվեի ճանապարհով» ռազմավարությունը),
  3. Մայիսի 28-ը՝ որպես ազգային տոնի եւ Եռագույնը՝ որպես պետական դրոշի ընդունում,
  4. 1988թ. տարածված «Լենին, պարտիա, Գորբաչով» անհեթեթ կարգախոսի փոխարինումը «Արցախին ինքնորոշում» կարգախոսով, եւ «Արցախի հարցը պետք է լուծվի Մոսկվայի բարյացկամությամբ» մոլորության փոխարինումը «Արցախին կարող է օգնել միայն Անկախ Հայաստանը» ռազմավարական դիրքորոշմամբ,
  5. Աստվածահաճո՝ իրավական եւ ժողովրդավարական Հայաստանի կայացման համար, մասնավորապես, հետեւյալ խնդիրների առաջադրում.
    • ա. սահմանադրություն՝ ազգային համաձայնությամբ,
    • բ. իշխանությունների տարանջատում եւ, հատկապես, նախագահական պաշտոնի հիմնում,
    • գ. գործադիր իշխանությունների՝ նախագահ-վարչապետի, մարզպետի, քաղաքապետի, գյուղապետի ուղղակի ընտրություններ,
  6. ազգային բանակի շուտափույթ ստեղծում,
  7. սահմանադրական իրավունքների պաշտպան Սահմանադրական դատարանի հիմնում եւ այլն: Սակայն հայ իրականության մեջ ԻՄ կարեւորագույն ներդրումը քաղաքական ոլորտում քրիստոնեական սկզբունքներով առաջնորդվելու՝ ՔՐԻՍՏՈՆԵԱՎԱՐԱԿԱՆ գործելակերպի որդեգրումն է:
Ներկայացվող փաստաթղթերի ժողովածուն Ազգային ինքնորոշում միավորման, դրանից առաջ Ազգային միացյալ կուսակցության բազմամյա մաքառումների, տասնյակ նահատակների, տաժանակրությունների ու խորտակված երջանկությունների գնով ձեռք բերված քաղաքական նվաճումների գաղափարական հանրագումարն է. գեհենով անցած, սակայն բարին ու լույսը չուրացած ազատության նվիրյալների հոգեւոր նվաճումը, նրանց փորձառության ամփոփումը, որը սակայն այսօր միայն նրանցը չէ: ԻՄ-ը մեր ազգային հարստությունն է, եւ նրա կենարար ակունքից սնվելու, նրանով զորանալու իրավունք ունի ամեն ոք: