ԱԻՄԻնքնորոշում Միավորում |
||
|
||
Գործունեություն | |||||
Երէկն ու այսօրը1987թ-ից կոմունիստական ամբոջատիրութեանը բացայայտօրէն հակադրուող եւ յանուն ազգային պետականութեան վերականգնման պայքարող միակ կազմակերպութիւնը՝ ԱԻՄ-ը, բացառիկ դեր եւ նշանակութիւն էր տալիս Ազգային բանակի ստեղծմանը: Մինչ պետականութեան վերականգնումը և ազգային անվտանգութեան խնդիրը պետութեան ուսերին դնելը՝ ԱԻՄ-ի տարբեր կառոյցներում ինքնապաշտպանական և Արցախի ազգային- ազատագրական պայքարին աջակցելու նպատակով ստեղծուեցին զինեալ խմբեր և ջոկատներ: Դրանցից նշանակալի էին Եղեգնաձորի (ԱԻՄ-ի ջոկատ), Վանաձորի (Նժդեհ-ԱԻՄ), Անկախութեան բանակը եւ այլ ջոկատներ: Դրանք հիմնականում մասնակցում էին սահմանամերձ ընդհարումներին: 1989թ-ին ԱԻՄ-ի կազմում ստեղծւում է «Հայոց ազգային բանակում» միաւորումը, որը պէտք է ապագայ ազգային բանակի կազմակերպական հիմքը դառնար։ Կարճ ժամանակում «Հայոց ազգային բանակում» կազմակերպութիւնը վերանուանւում է «Հայոց ազգային բանակ» եւ իր ղեկավար, ԱԻՄ-ի անդամ Ռազմիկ Վասիլեանի հետ դառնում ինքնուրոյն ռազմաքաղաքական կազմակերպութիւն: Մեծ ազատամարտի՝ Շուշիի ազատագրմանը նախորդող փուլում բազմաթիւ աիմականներ՝ աիմական ջոկատներով եւ որպէս անհատներ, մասնակցում են ինքնապաշտպանական գործողութիւնների։ Առաջին զոհերի թուում պէտք է նշել Նոր Հաճնի բնակիչ Էդիկ Տորոզեանի անունը, որ զոհուեց 1989 թուականին ինքնաշէն ռումբի փորձարկման ժամանակ։ ՀԱԲ¬ի առանձնացումից ամիսներ անց՝ 1989 թուականի աշնանը ԱԻՄ¬ը ազգային հերոս Մովսէս Գորգիսեանի գլխաւորութեամբ կրկին ձեռնամուխ է լինում Ազգային պետական բանակ խորհրդանշող եւ բանակի ստեղծումը նախանշող «Անկախութեան բանակ» կազմակերպական միաւորի ձեւաւորմանը։ Այդ շրջանում ԱԻՄ¬ին անդամագրուած եւ նրա խորհրդի կազմում ընդգրկուած Աշոտ Նաւասարդեանը Պարոյր Հայրիկեանի կողմից նշանակւում է ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԿԻ հրամանատար։ Ամենակարճ ժամանակամիջոցում «Անկախութեան բանակը» դառնում է այն ժամանակների համար լաւագոյնս զինուած կամաւորական ջոկատներից մէկը։ Դրան մասնաւորապէս նպաստում է Յակոբ Մակարեանի գլխաւորութեամբ իրականացուած ՊԱԿ¬ի կայարանամերձ զօրանոցից մէկ բեռնատար ինքնաձիգների «հայթայթումը» կամ ինչպէս այդ ժամանակ էին ասում, «ազգայնացումը»։ Զէնքի մի մասը տրւում է նաեւ այլ ջոկատների։ 1990 թուականի յունուարին «Անկախութեան բանակն» իր հիմնական կազմով մասնակցում է Երասխաւանի մարտերին եւ այնտեղ կորցնում ճակատագրի բերումով շարքային զինուորի կարգավիճակում յայտնուած ազգային հերոս Մովսէս Գորգիսեանին։ Անյայտ կորչում է Վարդան Պապիկեանը։ Մովսէս Գորգիսեանի մեծ կորստից յետոյ անդամագրուողների աննախադէպ հոսք է սկսւում ԱԻՄ եւ «Անկախութեան բանակ»։ 1990 թուականի գարնանը Պարոյր Հայրիկեանը Անկախութեան հանրաքուէի գաղափարը թերագնահատող Աշոտ Նաւասարդեանին հեռացնում է ԱԻՄ¬ի խորհդի կազմից եւ «Անկախութեան բանակի» ղեկավարութիւնից։ Օգտուելով ԱԻՄ¬ի հիմնադրի եւ ղեկավարի արտաքսման մէջ գտնուելու հանգամանքից՝ ԱԻՄ ներթափանցած որոշ շրջանակներ, ում խորթ ու անհասկանալի էր Անկախութեան հանրաքուէի գաղափարը, կարողացան պառակտել ԱԻՄ¬ում առաջին քայլերն անող մարդկանց եւ ԱԻՄ Անկախութեան բանակը։ Աշոտ Նաւասարդեանը մի խումբ նախկին աիմականների հետ առաձնացաւ Հանրապետական կուսակցութիւն, իսկ Ազատ Արշակեանը՝ Քրիստոնէադեմոկրատական կուսակցութիւն անուան տակ։ Նրանք իրենց հետ տարան նաեւ «Անկախութեան բանակ» կազմակերպութեան անունը եւ մի շարք անդամների։ 1990 թուականի խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ԱԻՄ¬ը շարունակում էր հետամտել պետական կանոնաւոր բանակի ստեղծման նպատակին՝ օգտագործելով արդէն նաեւ խորհրդարանական հնարաւորութիւնները։ Զուգահեռաբար Հայաստանի տարբեր մասերում շարունակում էին գործել ԱԻՄ¬ին ենթակայ ջոկատներ ու անհատ աիմականներ։ Այսպէս՝ 1990 թուականի մայիսի 27¬ին Երեւանում դաւադիր գնդակի զոհ դարձաւ աիմական Գեւորգ Առաքելեանը, Արցախում՝ Շահումեանում մղուող կռիւներից մէկում զոհուեց ԱԻՄ¬ի «Սվոբոդա» թերթի հիմնադիր Աշոտ Մէյրոյեանը, 1990 թուականի օգոստոսի 20¬ին Ոսկեպար գիւղում զոհուեց Վանաձորի Նժդեհ¬ԱԻՄ ջոկատի հրամանատար Սօս Նալղրանեանը։ Հադրութում անընդմէջ հերթապահութիւն էր իրականացնում Նժդեհ¬ԱԻՄ ջոկատը՝ Գագիկ Մարիկեանի գլխաւորութեամբ։ Աիմականների մի փոքր ջոկատ (Ներսէս Զէյնալվանդեան, Ռուբէն Վարդանեան, Արման Տէր¬Աւետիքեան եւ ուրիշներ)
ՍԱ¬ի առաջին հրամանատար է նշանակւում Արշալոյս Փայտեանը (այժմ՝ Ազգային բանակի գեներալ), տեղակալ եւ շտաբի պետ՝ Տիգրան Բաստաջեանը (ազգային բանակի փոխգնդապետ)։ Կարճ ժամանակ անց նրանց փոխարինում են Նորայր Խանզադեանը (վիրաւորուեց 1993 թուականի ապրիլի 28-ին) եւ Յակոբ Մակարեանը (վիրաւորուեց 1992 թուականի սեպտեմբերի 20¬ին)։ Հետագայում ՍԱ հրամանատարներ են դառնում Սամուէլ Վեզիրեանը, Արամազդ Զաքարեանը (վիրաւորուեց 1992 թուականի դեկտեմբերի 3¬ին)։ Տարբեր հրամանատարական պարտականութիւններ են կատարում Յովհաննէս Յովհաննիսեանը (զոհուեց 1992 թուականի յուլիսի 30¬ին), Յարութիւն Շաշիկեանը (զոհուեց 1992 թուականի սեպտեմբերի 20¬ին), Գուրգէն Շահնազարեանը (զոհուեց 1992 թուականի յուլիսի 29¬ին), Յակոբ Փափազեանը (զոհուեց 1992 թուականի դեկտեմբերի 3¬ին), Սպարտակ Ղարիբեանը (զոհուեց 1993 թուականի մայիսի 2¬ին), Գեղամ Առաքելեանը (զոհուեց 1992 թուականի յուլիսի 30¬ին), Սեպուհ (Ագֆելտ) Ալէքսանեանը (զոհուեց 1993 թուականի
Սիւնիքի աշխարհազօրը բաղկացած էր առանձին 7¬10 ջոկատներից, որոնք զբաղւում էին ոչ միայն բնակավայրերի պաշտպանութեամբ, այլեւ՝ վերաբնակեցմամբ։ ՍԱ¬ի կազմում կային նաեւ այլ կուսակցութիւնների ներկայացուցիչներ եւ այլազգիներ։ 1992¬1993 թուականների ընթացքում ՍԱ ջոկատները մասնակցեցին տասնեակ մարտական գործողութիւնների, տուեցին 43 զոհեր եւ տասնեակ վիրաւորներ։
1992 թուականի հոկտեմբերին Աղաւնագետի հովտում եւ, մասնաւորապէս, ԱԻՄԱՒԱՆ 5¬ում (Ծիծեռնավանք) մնացել էին միայն ՍԱ ջոկատները, իսկ հրամանատար Սամուէլ Վեզիրեանը կազմակերպում եւ կոորդինացնում էր հայկական հեռահար հրետանու գործողութիւնները, որը եւ բախտորոշ նշանակութիւն է ունենում «Կեանքի ճանապարհը» պահպանելու հարցում։ 1994 թուականից տարածքների վերաբնակեցման ծրագիրը դարձաւ պետական հովանաւորութիւն վայելող գործ, եւ այսօր բնակեցուած են գրեթէ բոլոր ԱԻՄԱՒԱՆ-ները: |
Copyright © 2001- USD.