ԱԻՄԻնքնորոշում Միավորում |
||
|
||
ԱԻՄ Պատմութուն | ||
ԱԻՄ Պատմութուն
Ինքնորոշում միավորումը (ԻՄ-ը) հայ քաղաքական իրականության մեջ առաջին քրիստոնեավարական կազմակերպությունն է։ Այն գործում է 1966թ.¬ից Ազգային միացյալ կուսակցություն (ԱՄԿ), 1987թ.¬ից Ազգային ինքնորոշում միավորում (ԱԻՄ), 1997թ.¬ից Ինքնորոշում միավորում (ԻՄ) անուններով։ ԱՄԿ-ն, որի հիմնադիրն էր Հայկազ Խաչատրյանը, երկար տարիներ՝ մինչեւ 1987թ.¬ը, գործել է ընդհատակում։ Որդեգրելով ԱՄԿ ծրագրի հիմնադրույթները՝ ԱԻՄ-ը կոմունիստական ամբողջատիրության տարիներին բացահայտ պայքարի ասպարեզ իջավ որպես միակ կենսունակ ժողովրդավարական կազմակերպություն: Հարյուրամյակներ բռնազավթված Հայաստանին ամենից առաջ պակասում էր պետականությունը, որպեսզի հայ ժողովուրդը վերստանա Աստծու կողմից շնորհված երկրային դրախտում արժանավայել կյանքով ապրելու իրավունքը: Հայ ժողովրդի այս դարավոր իղձը առաջնային նպատակ համարելով, ԱԻՄ-ը դարձավ ազգային պետականության վերականգնման առաջամարտիկը: Այդ նպատակը իրականացնելու համար այն վտանգալից ժամանակներում բազմաթիվ գործողությունների ու քաղաքական նախաձեռնությունների համակարգ էր պետք մշակել, ներկայացնել հանրությանը եւ անձնազոհ նվիրումով, բացառիկ համառությամբ հետամուտ լինել դրանց: Եվ ԱԻՄ-ի հինգ հիմնադիրները՝ Պարույր Հայրիկյանը, Մովսես Գորգիսյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Սուսաննա Ավագյանն ու Մեխակ Գաբրիելյանը բացահայտ պայքարի դրոշ պարզեցին ընդդեմ չարի կայսրության: Սակայն նույնիսկ իր ձեւավորման փուլում ԱԻՄ-ին բնորոշողը ոչ թե նպատակն էր, այլ այն ուղին, որով ԱԻՄ-ը պատրաստվում էր հասնել իր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը: Եվ պատահական չէ, որ հանրաքվեի ճանապարհով անկախության ձգտող ԱԻՄ հիմնադիրները կազմակերպության անվան հիմքում դրեցին ոչ թե նպատակը՝ անկախություն, այլ միջոցը՝ ինքնորոշում: Համամարդկային արժեքները ողջունող ԻՄ-ը հենվում է, նախ եւ առաջ, հայ ժողովրդի ազգային պատմական կենսափորձի վրա: Ինչպես երեւում է կազմակերպության անվանումից՝ ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ, ԻՄ համար գերագույն իշխանությունը ժողովուրդն է՝ իր ճակատագիրը ինքնուրույնաբար տնօրինելու իրավունքով: Քրիստոնեական «Չար ծառը բարի պտուղ չի տա» հիմնարար սկզբունքը 1987թ. դարձել էր ԻՄ էությունը: Եվ իր գործունեության 11 տարիների ընթացքում ԻՄ-ը հավատարիմ մնաց քաղաքականության մեջ քրիստոնեական պատվիրաններով առաջնորդվելուն՝ քրիստոնեավարությանը: 1991թ.¬ի սեպտեմբերի 21¬ին իրականացավ ԱԻՄ¬ի առաջնահերթ խնդիրը՝ ազգային պետականության վերականգնումը ինքնորոշման՝ հանրաքվեի ճանապարհով, եւ ԱԻՄ¬ի անվան «ազգային» մասնիկը ժամանակի ընթացքում վերադարձվեց ազգային հավաքականության գերագույն հաստատությանը՝ պետությանը։ ԱԻՄ-ը կատարեց եւ կատարում է իր առաքելությունը: Նրա ծրագրերի հիմնական մասը իրականություն է դարձել: Մյուսների իրագործումից կախված է հայ ժողովրդի արժանավայել ապագան: ԻՄ-ը անառարկելիորեն նվաճել է առաջնորդ-կուսակցության դերը: Նրան են պատկանում այնպիսի պատմական նախաձեռնություններ, ինչպիսիք են.
|