Դրուագներ Հայ-ռուսական յարաբերութիւնների անկողմնակալ պատմութեան
(Երեւանի Մանկավարժական հաստատութիւնում բանախօսութեան նախագիծ)

Ռաֆայէլ Համբարձումեան

Հիմնաւորապէս պետք է վերաշարադրել հայ-ռուսական յարաբերութիւնների պատմութիւնը՝ շեշտելով այն վիթխարի մշակութային, կրօնական, իրաւական, տնտեսական եւ քաղաքական դերը, որ կատարել է հայ տարրը` մշտական հայահալած քաղաքականութեամբ առանձնացող այդ կայսրութիւնում:

1. Հին Ռուսիայում քրիստոնէութիւնը եւ լուսաւորութիւնը Կոստանդնուպոլսի մօրական կողմից հայ Փոտ պատրիարքի(Թ դ.) ձեռամբ սկսել, ապա Բիւզանդիայի մակեդոնական (Հայկական) արքայատոհմի Վասիլ Բ հայազգի կայսեր(976-1025) քոյր Աննայի միջոցով(Ստեփաննոս Տարօնացի, Տիեզերական պատմութիւն,Հայ ժողովրդի պատմութիւն, հտ. 3, 1976 թ., էջ 22,110,128-129,131-132, 136-137, 142-147,) աւարտին են հասցրել հայերը: Աննան ամուսնացաւ Կիեւի իշխան Վլադիմիրի հետ եւ հայերից բաղկացած իր շքախմբով` եկեղեցականներ, գրիչներ, շինարարներ, բժիշկներ, առեւտրականներ եւ այլն, մտաւ Կիեւ:

2. Հին Ռուսիայի իշխանութիւնների հարստութեան (դինաստիա) մէջ աւելի քան 100 տարի գոյութիւն է ունեցել Կիեւի իշխանների «Հայկական դինաստիան», որը սկսւում է Վասիլ Բ կայսեր թոռ Եարոսլաւ Իմաստունից (1019-1054) եւ հասնում մինչեւ Մոսկուայի հիմնադիրը համարուող Եուրի Դոլգորուկին : Եարոսլաւ Իմաստունը առաջինն էր, որ միաւորեց գրեթէ բոլոր ռուսական հողերը, Հայոց դատաստանագրքի հիման վրայ հայ վարդապետների ձեռքով կազմել տուեց հին ռուսիայի օրէնքների անդրանիկ ժողովածոն՝ «Ռուսսկայա պրաւդա»օրէնսգիրքը, ծաւալեց շինարարական լայն գործունէութիւն, կառուցեց հին ռուսիայի ճարատարապետութեան ամենաերեւելի ու հնագոյն կոթողը՝ ս.Սոֆիայի տաճարը, հիմնեց Եարոսլաւ քաղաքը, Կիեւում հաստատելով առաջին ռուսական մետրոպոլիտութիւնը՝ սլաւոն եկեղեցուն օժտեց ընդարձակ ինքնաւարութեամբ: Եարոսլաւ Իմաստուն հայկազունի թոռն էր Վսեւոլոդի որդիՍ Վլադիմիր Մոնոմախը, արեան 70 տոկոսով հայ: Նա Կիեւի իշխանն էր 1113-1125 թթ. եւ իր մօրական պապ Կոնստանդին Մոնոմախ հայկազուն կասեր հետեւութեամբ իրեն կոչում էր Մոնոմախ:

Նա եւս կազմել ու հրապարակել է կանոնադրութիւն, միաւորել է հին ռուսական բոլոր իշխանութիւնները, գրել է հին սլաւոնական գրականութեան հնագոյն ու լաւագոյն էջը՝ «Խրատ»-ը իր որդիներին: Սրա վեցերորդ որդի Եուրի Դոլգորուկին (1125-1157) համարւում է Մոսկուայի հիմնադիրը: Մոսկուան բարձրացրին «Սուրոժցի» վաճառականները` միջնադարում «Ծովահայեաց Հայաստան» անուանւող Ղրիմի Սուդակ քաղաքը շէնացրած հայերը: Եուրի Դոլգորուկի հայկազունը եւս համարւում է Կիեւեան Ռուսիայի նշանաւոր իշխաններից, նրա պատուին Վլադիմիրի մէջ հայ վարպետների ձեռամբ1158-1164թթ. կառուցուել է ս.Գեորգ եկեղեցին:Նրա «Դոլգորուկի» մականունը հայոց «Երկայնաբազուկ» մականուան թարգմանութիւնն է, իսկ Եուրի Դոլգորուկիի զինանշանի վրայի առիւծը` Բագրատունիների զինանշանի առիւծը:

3. Կ. Պոլսի նշանաւոր համալսարանի հիմնադիր Լեւոն Հայ մաթեմատիկոս-աստղաբաշխը Կոստանդնոպոլիսի 837-843թթ. հայկազուն պատրիարք Յովհաննէս Է Քերականի եղբօրորդին էր: Այս Լեւոնի հոգեւոր զաւակներ Կիրիլն ու Մեֆոդին (Յովհաննէս Քերականի եւ Կ.Պոլսի հայազգի Փոտ պատրիարքի աշակերտները) 43 տառանոց այբուբեն ստեղծեցին արեւելեան սլաւոնների համար:Այն իրողութիւնը, որ սլաւոնական այբուբենը ոչ թէ յունականի օրինակով 24, այլ հայկականի օրինակով 30-ից աւելի տառերից էր բաղկացած, ապացուցում է, որ Կիրիլի ու Մեֆոդիի համար հիմք է ծառայել հայոց այբուբենը:

4. Հայերը Ռուսաստանում կառուցել են բազմաթիւ տաճարներ, գրել ու զարդանախշել են ձեռագրեր, նկարել են սրբապատկերներ, նկարազարդել եկեղեցիներ, զարգացրել են այդ երկրի գիտութիւնը, մշակոյթը, գրչութեան արուեստն ու մանրանկարչութիւնը, առեւտուրը, տնտեսութիւնը, արդիւնաբերութիւնն ու գիւղատնտեսութիւնը(Որոշ տուեալներ տե’ս Халпахчян О. Х., Армяно-русские культурные отношения и их отрожение в архитектуре, Ереван, 1957; Строительная деятельность армян на територии Восточой Европы, Ереван, 1978):

5.Ռուսաստանի հետ հայերի կնքած քաղաքական առաջին իսկ համաձայնութիւնից յետոյ այդ երկիրը 1724թ. թուրքերի հետ կնքած գաղտնի պայմանագրով միացաւ Թուրքիային ու վիժեցրցեց սղնախներում նախապատրաստւող Հայաստանի պետականութեան վերականգնումը եւ վճռական դերակատարութիւն ունեցաւ Դաւիթ Բէկի հիմնած Հայոց անկախ պետականութիւնը վերացնելու գործում:

6. Պարսկաստանի մի նշանակալի հատուածի կցումը ժամանակի ճորտատիրական ամենայետամնաց երկրին՝ Ռուսաստանին, մեր ժողովրդի համար հոգեբանական, քաղաքական ու
տնտեսական աղետալի հետեւանքներ ունեցավ: Ազատական օրենքներով, ներքին ինքնավարութիւն,ընտրովի մարմիններ ձեւաւորելու հազարամեակների աւանդոյթ ունեցող հայ ժողովուրդը ընկնում է բացարձակ միապետութեան ու բարբարոս ճորտատիրական մի երկրի իշխանութեան տակ, որտեղ բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը կազմող ստրկատիպ ճորտը անասունի հետ միասին վաճառւում էր շուկաներում ու զրկուած էր ամենատարրական իրաւունքներից:
Հակագիտական ու շինծու է հայերի իբր թէ «ռուսական կողմնորոշում» ունենալու կեղծիքը, որ ռուսական պետական մեքենան հայ պատմագիտութեանը պարտադրեց ԺԹ դարակէսից սկսած մինչեւ 1988 թ.: Հայ ազատագրական պայքարի գործիչները, տուեալ դէպքում Իսրայէլ Օրին, որին պաշտօնական հայկական պատմագիտութիւնը համարում էր այդ սարքովի կողմնորոշման հիմնադիրը, ոչ թէ որեւէ կողմնորոշում ունէր, որը յետագայում իբր թէ փոխեց ռուսականով, այլ Եւրոպայի տէրութիւնների միջնորդութեամբ բանակցութիւնների մեջ մտաւ Պետրոս Մեծի Ռուսաստանի հետ՝ Հայաստանը Եւրոպական եւ Ռուսական միացեալ ուժերով ազատագրելու, ազգային պետականութիւնը վերականգնելու համար: Ի դէպ՝ Ռուսաստանը այդ օրերին ոչնչացրեց հայ-ռուսական բանակցութիւնները վարող Մինաս վարդապետին ու Իսրայէլ Օրուն, հայերի դէմ դաւադիր դաշինք կնքեց Թուրքիայի հետ ու կանխեց Հայոց պետականութեան վերականգնումը, որն այդ օրերին շատ իրական ու տեսանելի էր:

7. Ռուսաստանը վիժեցրեց նաեւ հայոց պետականութիւնը վերականգնելու մեր ժողովրդի երկրորդ փորձը`1840թ. լուծարելով հայերին ռուս-պարսկական պատերազմում ռուսներին օժանդակելու դիմաց մեզ խոստացած «Հայկական մարզ»-ը:
Հայաստանեայց եկեղեցուն պարտադրած նոր կանոնադրութեամբ(«Պոլոժենիա») այդ երկիրը նուազագոյնի հասցրեց հայ եկեղեցու ժողովրդավարութիւնն ու անկախութիւնը: Եկեղեցի-ազգ միասնութիւնը վերացնելու նպատակով ըստ ամենայնի եկեղեցին անջատեց ժողովրդից՝ նուազա գոյնի հասցնելով եկեղեցու սպասաւորների ու թեմական խորհուրդների ընտրութեան մէջ ժողովըր-դի դերը:

8.Ռուսաստանի փաստացի վարչապետ, հայազգի Լորիս Մելիքովի յամառ ջանքերով ԺԹ դարի կէսերին Ռուսաստանում շատ մեծ դժուարութեամբ մտցուեց տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, որը եզակի ու առանցքային դեր ունեցաւ այդ բարբարոսական, յետամնաց երկիրը ճորտատիրութիւնից ազատելու մէջ:

9. 1828թ սկսած իրագործելով Հայաստանը հայերից դատարկելու, փոխարէնը սլաւոնական տարրով բնակեցնելու Յիսուսին խաչողների ծրագիրը, Ռուսաստանը 1915-1921թթ. Հայոց ցեղասպանութիւնը հրահրելու եւ իրականացնելու մէջ վճռական դերակատարութիւն է ունեցել եւ մեղսակից է Թուրքիային:
Մինչդեռ աւելի քան 90 տարի հայութիւնը ցեղասպանութեան քարոզչութիւնը կատարում է միեւնոյն միակողմանի մեկնակէտից: Դա գուցէ թէ հասկանալի էր, երբ անկախ պետութիւն չունենալու պատճառով ցեղասպանութեան քարոզչութեամբ զբաղւում էր ոչ թէ պետութիւնը, այլ Հայաստանեայց Առաքելական ս. եկեղեցին, կուսակցութիւններն ու հանրային այլ կառոյցներ:
Հայոց Եղեռնի խնդիրը պէտք է ներկայացուի նոր մեկնակէտից, ինչը հայերիս Ռուսաստանում թոյլ չի տրուել անելու, քանի որ մեր գրած պատմական եւ այլ գրքերը առանց կայսերական գրաքննչութեան լոյս չէին տեսնում: Բայց այսօր, երբ ՄԱԿ անդամ ինքնուրոյն անկախ պետութիւն ենք, պէտք է մեր քարոզչութիւնը ազատենք պարտադրանքից ու ներկայացնենք ճշմարտութիւնը: Մեծ եղեռնի մասին խօսելիս հայագիտութիւնը պէտք է հաստատի մի քանի յոյժ կարեւոր ու ցայսօր չհրապարակւող իրողութիւններ.

ա.Մեծ եղեռնի սկիզբը համարւող թուականից 30 տարի առաջ, 1885 թ., «Հայաստանը առանց հայերի»կարգախօսը Կովկասի փոխարքայ Գոլիցինի բերանով առաջինը Ռուսաստանը հրապարակեց.«Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թի‎ֆ‎լիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը` ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր»:

բ.Ցարը իր արտգործնախարար Լոբանով-Ռոստոցկու միջոցով 1895 թ. արեւմտահայերի կոտորածները իրականացնող սուլթանին քաջալերում էր.«Կոտորեցէք, Ձերդ մեծութիւն, կոտորեցէք»յորդորներով:

գ.Մոսկուան 1901թ. սկսած` նախատեսում էր իրականացնել կովկասահայութեանը Սիբիր աքսորելու Կովկասի կառավարչապետ Գոլիցինի ծրագիրը, որը 1937-1941 եւ 1947թթ.իրագործեց կոմունիստական Ռուսաստանը:

դ.Հայոց դպրոցները փակելուն զուգահեռ, Ռուսաստանը 1903 թ. վայրենի ու աննախադէպ յարձակումով բռնագրաւեց Հայաստանեայց եկեղեցու գոյքը եւ ունեցուածքը: Ամենայն Հայոց երջանկայիշատակ կաթողիկոս Խրիմեան Հայրիկի գլխաւորութեամբ ազգովին դուրս գալով մեր եկեղեցու գոյքն ու հողերը յափշտակելու ռուսական 1903թ. հրաանագրի դէմ եւ ցարին պարտադրելով յետ վերցնել հրամանագիրը, ռուսական առաջին(1905թ.) յեղափոխութիւնը բոցավառեցին հայե’րը(հայերը վճռական դեր ունեցան նաեւ Թուրքիայի 1908թ. սահմանադրկան շարժման մէջ, յաղթական աւարտին հասցրեցին եւ իրագործեցին պարսկական 1908-1909թթ. յեղափոխութիւնն ու սահմանադրական շարժումը):

ե. Ռուսաստանը հայութեան կոտորածները կովկասի թաթարների միջոցով Այսրկովկասում կազմակերպեց Մեծ եղեռնից 10 տարի առաջ` 1905 թ.:

զ.Առաջին աշխարհամարտի սկզբին Ռուսաստանը հայերին ներքաշեց Թուրքիայի դէմ իր պատերազմի մէջ` հայերիս յուսադրելով «Հայկական հարցի լուծումով»՝ փոխարէնը պահանջելով ստեղծել կամաւորական ջոկատներ, որոնք պիտի ռուսական զօրքին օգնէին նուաճելու Արեւմտահայաստանը: Մինչդեռ նա դա կարող էր անել Արեւմտեան ճակատ ուղարկած աւելի քան 250 հազար հայ զինուորականների միջոցով... Հետեւանքը եղաւ այն, որ աւելի քան 250 հազար հայ զինուորական տանելով Արեւմտեան ճակատ, Ռուսաստանը առաջին աշխարհամարտի ընթացքում տարեց արեւելահայերից ու արեւմտահայերից կազմուած կամաւորական ջոկատներին քշեց ռուս-թուրքական ճակատի ամենաթէժ կէտերը: Հայութեան մի մասը մտաւախութիւն ունէր, որ դա կարող է թուրքահայութեանը մղել կոտորածների: Այդպէս էլ եղաւ. Թուրքիան հայերին մեղադրելով պատերազմի մէջ գտնւող երկրին թիկունքից հարուածելու դաւադրութեան մէջ, դա պատրուակ դարձրեց էլ աւելի ընդարձակելու հայոց ջարդերն ու տեղահանութիւնը: Իսկ Եւրոպան հայերի ազատամարտը Թուրքիայում համարելով տիեզերակալութեան ձգտող Ռուսաստանի կազմակերպածը եւ այդ բռնապետութեան ծաւալապաշտութիւնը դիտարկեելով Եւրոպային Կովկասից եւ Թուրքիայից մեկուսացնող գործոն, իրար դէմ պատերազմող, բայց հայերի կոտորածները միսնաբար իրականացնող Թուրքիայի եւ Ռուսաստանի գործողութիւնները կանխելու ոչ կարողութիւն ունէր, ոչ էական հնարաւորութիւններ:

Ռուսական զօրքը հայ կամաւորների եւ բնակչութեան շնորհիւ Կովկասեան ճակատում յաղթանակած դուրս եկաւ, թուրքերին ետ շպրտեց Էրզրումից ու Տրապիզոնից, գրաւեց նաեւ հայկական այլ գաւառներ: Փոխանակ զարգացնելու յաջողութիւնը, Ռուսաստանը պարբերական կեղծ նահանջներով ոչնչացրեց հայ խաղաղ բնակչութեանն ու ռազմական ուժը: Հայոց Մեծ եղեռնը Թուրքիայի հետ միասին իրականացնելուց յետոյ Ռուսաստանը ցրեց հայկական կամաւորական ջոկատները՝ հայերին զրկելով թուրքերի ցեղասպանութեանը դիմակայելու, ասել է թէ՝ ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնից: (Ռ. Համբարձումեան, Թուղթ ընդհանրական, Յորդորակ, Երեւան, 1990 թ. ; Ռ. Համբարձումեան, Գարեգին Նժդեհ, Ամբողջական կենսագրութիւն, Երեւան, 2007 թ. , գլ Դ, էջ 48-66):
Բոլշեւիկները մէկ քայլ առաջ գնացին իրենց նախորդներից. երբ հայ փախստականները սկսեցին վերադառնալ Թուրքահայաստանի իրենց բնօրրանները, Աւետիս Ահարոնեանի վկայութեամբ`«հէնց այդ ժամանակ ռուսական բանակը լքեց Կովկասեան ճակատը եւ փոքրիկ ուժասպառուած հայկական զօրքին մէն-մէնակ թողեց թուրքերի դէմ»: Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային յանձնեց ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլեւ Կովկասեան Հայաստանի մեծ մասը` Կարսը, Արդահանը, Սուրմալուն... (Ռ. Համբարձումեան, Թուղթ ընդհանրական, Յորդորակ, Երեւան, 1990 թ.; Աւետիս Ահարոնեան, Խորհրդային Ռուսաստանի հինգ դաւաճանութիւնը, ԵՐԿԻՐ թերթ,Երեւան, 2009 թ. դեկտեմբերի 9 ):

10.Հայ ժողովրդի 1918 թ. մայիսեան առիւծամարտերը եւ Հայաստանի անկախութեան վերականգնումը(Ղարաքիլիսա, Սարդարապատ, Ապարան, Բաքու եւ այլ ազատամարտեր):
Իր կէսը կորցրած ուժասպառ Հայ ժողավրդի 1918 թուականի միայնակ ինքնապաշտպանութիւնը թուապէս ու ռազմամթերքով բազմապատիկ իրեն գերազանցող թուրքական զորքերի դէմ եւ ապա՝ 1919-1920թթ. ռուսեւթուրք ռազմական դաշինքի դէմ՝ քաղաքակրթութեան պատմութեան ամենահերոսական խոյանքներից է:

11. 1920 թ. օգոստոսիւ 10-ին կնքուած Սեւրի միջազգային դաշնագիրը:
Հայաստանի Հանրապետական սահմանները 1919-1920 թթ. որոշել են Փարիզի ու Սան Ռէմոյի միջազգային կոնֆերանսները եւ Սեւրի միջազգային դաշնագիրը` 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճռով Թուրքիայից պահանջելով Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնել 40 հազար քառակուսի մղոն տարածք(աւելի քան 90 հազար քառ.կմ): Եթէ արդի Թուրքիան իր այսօրուայ սահմաններով գոյութիւն ունի, ապա միայն Ռուսաստանի ջանքերով,որը կործանւող Թուրքիային 1919 թ. յունիս ամսից մինչեւ 1921 թ.մատակարարեց զէնք, զինամթերք, ոսկի, սննդամթերք, նաեւ զօրք, յատկապէս աւելի քան 120 հազար քառ. կմ տարածք: Ռուսաստանն այդպիսով խափանեց Սեւրի միջազգային պայմանագրով Թուրքիայի մասնատումը, յատկապէս ԱՄՆ-ի, Եւրոպայի բազմաթիւ երկրների, նաեւ Ճապոնիայի պարտադրանքով աւելի քան 90 հազար քառ.կմ տարածք Հայաստանի Հանրապետութեանը վերադարձնելու այդ պետութեան պարտաւորութիւնը: Այդ պարտաւորութիւնը մէևկ երկրի, այսինքն` Հայաստանի Հանրապետութեան պահանջը չէր, ինչպէս մեծ մասամբ լինում է, այլ միջազգային խնդիր, քանի որ Հայաստանի սահմանները գծել-հաստատել է ՍԵՒՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐԸ, որը ստորագրել են.

1.Բրիտանական կայսրութիւնը,
2. Ֆրանսիան,
3.Իտալիան,
4.Ճապոնիան(այս 4 երկրները պաշտօնապէս կոչւում էին Գլխաւոր Դաշնակից տէրութիւններ),
5.Հայաստանը,
6.Բելգիան,
7.Յունաստանը,
8.Հէջազը(այժմ` Սաուդեան Արաբիա),
9.Լեհաստանը,
10.Պորտուգալիան,
11.Ռումինիան,
12.Սէրբիա-Խորվաթիա-Սլովէնական թագաւորութիւնը, որոնք մտան Հարաւսլաւիայի մէջ,
13.Չեխոսլովակիան(այս 9 պետութիւնները կոչւում էին Գլխաւոր դաշնակից տէրութիւնների դաշնակից տէրութիւններ) եւ
14.Թուրքիան :

Ըստ էութեան Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող կէտերը 1919 թ. փետրուարից սկսած մինչեւ Գլխաւոր Դաշնակից տէրութիւնների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Ճապոնիա)կողմից նշուած կէտերի հաստատումը Սեւրում, նախապատրաստուել եւ ստորագրութեան են պատրաստուել Փարիզի եւ Սան-Ռէմո յի կոնֆերանսներում: Դաշնակից տէրութիւնները նախ Սան Ռէմոյում, այնուհետեւ 1920 թ. օգոստոսի 10-ին` Սեւրում, ԱՄՆ նախագահին դիմեցին հետեւեալ երկու առաջարկներով.

Ա.-Ստանձնել Հայաստանի մանդատը :

Բ.-Իրաւարար վճռով որոշել Հայաստանիեւ Թուրքիայի սահմանը:

Սեւրի Դաշնագիրը որոշեց Թուրքիայից Հայասատնի Հանրապետութեանը վերադարձնել ԷՐԶՐՈՒՄԻ, ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ եւ ՏՐԱՊԻԶՈՆԻ վիլայէթներից այնքան տարածք, որքան որ կառաջարկի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը` իր տնօրինութեամբ գծուած քարտէզով: Վուդրո Վիլսոնը այդ քարտէզը տէրութիւնները հաստատեցին 1920 թ. նոյեմբերի 22-ին, որով Թուրքիան պարտաւորւում էր Հայասատնի հանրապետութեանը յանձնել 40 հազար մղոն տարածք : (աւելի քան 90 հազար քառ կմ. ԷՐԶՐՈՒՄԻՑ 40 հազար քառ.կմ, ՎԱՆԻՑ` 20 հազար , ՏՐԱՊԻԶՈՆԻ ԵՒ ԲԻԹԼԻՍԻ նահանգներից`15 հազարական քառ.կմ: Տե’ս Գ. Լազեան,Հայաստան եւ Հայ դատը, Երեւան, 1991 թ., էջ 210-224 ): Այդ ժամանակ Հայասատանի Հանրապետութեան տարածքը մօտ 71 ու կէս հազար քառ. կմ էր: Ամբողջ Հայաստանը Սեւրով նշուած հողամասերի հետ միասին, Գաբրիէլ Լազեանի Հաշւումներով ունենալու էր մօտ 162 հազար քառ.կմ տարածք:

Հայաստանի Հանրապետութեան այդ քարտէզը աշխարհի 10-ից աւելի տէրութիւնների ստորագրութեամբ հաստատուած միջազգային իրաւազօր պահանջագիր է Թուրքիայից: Փարիզի, Սան Ռէմոյի ու Սեւրի պայմանագրի` Հայաստանին վերաբերող հատուածը (ընդամէնը վեց կէտ) Թուրքիայի իրագործած հայոց ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենատիրութիւնը միջազգայնօրէն հաստատող եւ ցայսօր իրաւական նշանակութիւնը պահպանած փաստաթղթեր են :
Սեւրի պայմանագրով Թուրքիայից ազատուեցին մօտ տաս պետութիւն` Սիրիա, Միջագետք, Պաղեստին, Հէջազ(այսօր` Սաուդեան Արաբիա), Եգիպտոս, Կիպրոս, Մարոկկո, Թունիս, Լիբիա: Բայց ռուսեւթուրք զինակցութիւնը 1920-21 թթ. հասաւ այն բանին, որ աւելի քան 480 յօդուածից բաղկացած այդ պայմանագրի միայն Հայաստանին վերաբերող վեց կէտերը չիրագործուեցին: Աւելին` Ռուս-թուրքական 1921 թ. պայմանագրի հիմնական նպատակը հայոց ցեղասպանութիւնն Արեւելահայաստանում եւս շարունակելով` աւարտին հասցնելն ու Հայաստանի պետականութիւնն ամբողջովին վերացնելն էր: Սակայն Հայաստանի Հանրապետութիւնը վերացնելու` արդէն իսկ գրեթէ իրագործուած ծրագիրը ի չիք դարձրեց Գարեգին Նժդեհի գլխաւորութեամբ սկսուած ՍԻՒՆԻՔԻ առիւծամարտը, որի շնորհիւ Զանգեզուր-Սիւնիքը մնաց Հայաստանի կազմում: Իրօք, այդ օրերին Ռուսաստանը Հայասատնի Հանրապետութիւնը գրեթէ արդէն վերացրել էր, քանի որ Արցախն ու Նախիջեւանը Ադրբէջանին, իսկ Ջաւախքը Վրաստանին բռնակցելուց յետոյ, Զանգեզուրն էլ 1920 թ. օգոստոսի 10-ի Ռուս-հայկական Թիֆլիսի պայմանագրով արդէն տուել էր Ադրբէջանին: Ծրագրուած էր Զանգեզուրը Հայաստանից բռնազատելուց յետոյ Վրաստանին յանձնել նաեւ «Չէզոք գօտի»յայտարարուած Լոռին : Դրանից յետոյ Հայասատնին մնալու էր Արարատեան դաշտը միայն` մօտ 10 հազար քառ. կմ տարածքով, որը հնարաւորութիւն չէր ընձեռում Հայաստանը յայտարարել հանրապետութիւն: Այդ պարագային Հայաստանը առաւելագոյնը կարող էր հաստատուել իբրեւ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹԻՒՆ միայն` հաւանաբար Ռուսաստանի կազմում: (Տե’ս իմ հետեւեալ յօդուածները. Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրաւարար վճիռը իրականացնելու հիմքերը եւ ճանապարհները, ՆՈՐ ԿԵԱՆՔ շաբաթաթերթ, ԱՄՆ, 2009թ. հոկտեմբերի 29, էջ 12, 29; Թուրքիայի հետ ՀՀ միջպետական յարաբերութիւնների հիմքը Սեւրի պայմանագիրն է, ՆՈՐ ԿԵԱՆՔ շաբաթաթերթ, ԱՄՆ, 2009թ. նոյեմբերի 5; Նակակ ՀՀ նախագահին եւ այլ կառոյցներին, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ օրաթերթ, ԱՄՆ, 2009 թ.,նոյեմբերի 6 ; ՀՀ Միջպետական յարաբերութիւնների հիմքը... , ԵՐԿԻՐ, 2009 թ. նոյեմբերի 11, էջ 6-7, Կրկին հայրենատիրութեան մասին, ԵՐԿԻՐ, 2009 թ.նոյեմբերի 25):

Անհրաժեշտ է նշել, որ Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատուածը նախապատրաստուել է Փարիզի հաշտութեան (ընդհատումներով տեղի է ունեցել 1919 թ. յունուարի 18-ից մինչեւ 1920 թ. յունուարի 21-ը)եւ 1920 թ. ապրիլի 19-ից 16-ը Իտալիայի Սան-Ռէմո քաղաքում անցակցուած կոնֆերանսներում: Փարիզի կոնֆերանսին մասնակցել են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Իտալիան եւ բազմաթիւ այլ երկրների ներկայացուցիչներ` Բելգիա, Բրազիլիա, Չինաստան, Յունաստան եւ այլն:

Կոնֆերանսին ներկայ էին հայկական երկու պատուիրակութիւններ` Ազգային պատուիրակութիւնը Պօղոս Նուբարի գլխաւորութեամբ եւ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը` Աւետիս Ահարոնեանի գլխաւորութեամբ, որոնք թէեւ որոշ հարցերում տարակարծիք էին, բայց մէկ հարցում գործում էին միասնաբար.հասնել այն բանին, որ Հայաստանի համար հաստատուի ամերիկեան մանդատ : Ի դէպ, այս հարցով Պօղոս Նուբարը ԱՄՆ կառավարութեանն էր դիմել դեռեւս 1917 թ. սեպտեմբերին, իսկ 1918 թ. հոկտեմբերին նոյն խնդրանքով ԱՄՆ պետդեպարտամենտին էին դիմել Ազգային Պատւիրակութեան անդամ Միհրան Սւազլեանը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի յատուկ պատուիրակ Գարեգին Պաստրմաճեանը: Նոյն խնդրանքով Իտալիայում ԱՄՆ դեսպանի միջոցով ԱՄՆ կառավարութեանն էր դիմել նաեւ Իտալիայի հայկական կոմիտէն` իր 1918 թ. նոյեմբերի 16-ին, 1919 թ. փետրուարին Բրիտանական հայկական կոմիտէն: ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այդ դիմումների վերաբերեալ պետքարտուղար Ռոբերտ Ֆ. Լանսինզին գրած նամակում արտայայտել է հայութեան խնդիրների հանդէպ իր համակրանքը` Լանսինգին առաջարկելով հայերին տեղեկացնել, որ ամերիկացիները ամեն ինչ կանեն հայերի խնդրանքը կատարելու համար : (Winston S. Churchill, The World Grisis 1918-1928 : The Aftermath, New Yorq\k, 1929. P. 32 ; The Prezident of the Armenian National Delegation, to the Secretary of State. Paris, September 12, 1917, Papers Relating to the Foreige Relations of the United States, 1917, Supplement 2, p. 795 : Հմմտ. Ա. Ղամբարեան, ԱՄՆ-ի դիրքորոշումը հայկական հարցում , «Հայկական հարցը Սեւրի եւ Լօզանի պայմանագրերում»,Երեւան, էջ 61-62):

Փարիզի խորհրդաժողովում քննարկման դրուեց հայկական պատուիրակութիւնների ներկայացրած եւ կոնֆերանսի հաւանութեանը արժանացած հետեւեալ յուշագիր-փաստաթուղթը. Հայկական անկախ պետականութեան ճանաչումը «Արեւմտահայաստանի եւ Արեւելահայաստանի վերամիաւորման հիման վրայ», Թուրքիայի տիրապետութեան տակ գտնւող 7 նահանգների, Հայաստանի Հանրապետութեան տարածքների եւ Կիլիկիայի միցումով, Հայաստանը դրուելու էր Ազգերի լիգայի կամ դաշնակից տէրութիւններից մէկի երաշխաւորութեան տակ, կոնֆերանսը պէտք է դրամական հատուցում տար հայերի կրած վնասների դիմաց, դաշնակից տէրութիւններից մէկը պիտի ստանձնէր Հայաստանի մանդատը, ջարդերի պատասխանատուները պիտի դատի տրուէին ու պատժուէին, բռնի տեղահանուածներն ու աքսորուածները պէտք է վերադարձուէին իրենց բնակավայրերը:
Մինչ այդ` յունուարի 11-ին Ֆրանսիայի ներկայացուցիչ Բերտելոն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Քերզընին յղած նոտայում շարադրում էր անկախ Հայաստանի սահմանները` առաջարկելով, որ նախկինում Մեծ Հայքի թագաւորութիւն անուանուած Հայաստանը Ռուսահայաստանի եւ Թուրքահայաստանի միաւորմամբ վերականգնուի իբրեւ լիովին անկախ հանրապետութիւն: Ըստ նրա, Հայաստանի Հանրապետութեան տարածքը պէտք է ընդգրկէր.

ա.Երեւանի Հանրապետութեան ներկայիս տարածքը` ներառեալ Բորչալուի, Վերին Փամբակի եւ Զանգեզուրի այն շրջանները, որոնց այժմ յաւակնում են Վրաստանն ու Ադրբէջանը:

բ. Թուրքական կայսրութեան Էրզրումի վիլայէթի արեւելեան մէկ մասը` ներառեալ Էրզրում քաղաքն ու գաւառը, Մշոյ դաշտը, Բիթլիսի գաւառը եւ Վանա լճի շրջանը` մինչեւ պարսկական սահմանը : Իսկ Վրաստանի եւ Ադրբէջանի հանրապետութիւնների, Թուրքիայի, Քրդստանի ֆրանսիական գոտու հետ Հայաստանի սահմանները տեղում պէտք է որոշի Միջդաշնային յանձնախումբը :

Թէեւ փաստաթղթի հաստատումը յետաձգուեց, բայց կոնֆերանսը 1920 թ. յունուարի 19-ին ճանաչեց Հայաստանի Հանրապետութիւնը: Սակայն բոլշեւիկեան Ռուսաստանի յամառ ջանքերով ոևչ Փարիզի կոնֆերանսի որոշումները ստորագրուեցին, ոչ էլ մանաւանդ իրագործուեց Սեւրի դաշնագրի հայութեանը վերաբերող 6 կէտերը: Այսպէս, Սեւրի ԻՐԱՒԱՐԱՐ վճիռը 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով Հայասատանի Նախիջեւան, Արցախ, Զանգեզուր եւ Ջաւախք տարածքները յանձնուեց Ադրբէջանին ու Վրաստանին, իսկ Արարատ լեռը, Ղարսը, Սուրմալուն եւ այլ տարածքներ` Թուրքիային: Այնուհետեւ բոլշեւիկեան Ռուսաստանը Թուրքիային զէնք- զինամթերք, ոսկի, զինուոր ու հրամնանատարներ ուղարկելով օգնեց , որպէսզի չիրագործուի Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատուածը:
Այս ու նման այլ իրողութիւններից ելնելով,Հայաստանի Հանրապետութիւնը.

ա.Հայաստան- Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան միջպետական յարաբերութիւնների եւ պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանագիտական հիմք պէտք է դարձնի Փարիզի, Սան- Ռէմոյի ու յատկապէս Սեւրի միջազգային դաշնագրերը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը:

բ.Ռուսաստանի դաշնութեանը պէտք է յորդորի չեղեալ յայտարարել բոլշեւիկների կնքած Մոսկուայի Ռուս-թրքական բարեկամութեան օրինազանց պայմանագիրը ` միջազգային կառոյցների(ՄԱԿ, Եւրախորհուրդ եւ այլն)օժանդակութեամբ հասնելու համար այն բանին, որպէսզի ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹԻՒՆ չունեցող Խորհրդային Ադրբէջանին փոխարինող պետութեան, Ռուսաստանի դաշնութեան , Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կնքուի Նախիջեւանին վերաբերող միջազգային նոր պայմանագիր :

Հիմնահարցի մասին սոյն յակիրճ խօսքը վերջացնելուց առաջ անհրաժեշտ է սրբագրել մեր պատմագիտութեանը թելադրուած մէկ կաղապար եւս. Խորհրդային պատմագիտութիւնը Սեւրի վիժեցումը Մոսկուայի վրայից հանելու համար, կապում է ԼՕԶԱՆԻ պայմանագրին(1923 թ. յուլիս 24)` մեղադրելով Եւրոպային: Մինչդեռ Լօզանի պայմանագիրը կնքուել է Սեւրի դաշնագիրը ստորագրուելուց մօտ երեք տարի յետոևյ միայն, երբ Սեւրի դաշնագիրը ստորագրելուց 7 ամիս, իսկ Վիլսոնի Իրաւարար վճիռը ստորագրուելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան գործարքը անիրագործելի դարձրեց Սեւրի նախատեսումները:

Երկրորդ` Սեւրի պայմանագիրը վերաբերում է Առաջին աշխարհամարտին, մինչդեռ Լօզանի պայմանագիրը 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողութիւնների մասին է:
Երրորդ` Հայաստանի Հանրապետութիւնը բռնատիրած բոլշեւիկեան Ռուսաստանը մեր իրաւազուրկ պետութեանը թոյլ չտուեց մասնակցելու Լօզանի համաժողովին: Ուստի Լօզանը Հայաստանի Հանրապետութեան համար ոչ մի իրաւական պարտաւորութիւն չունէր եւ չունի:
Չորրորդ` Լօզանում ոչ միայն Սեւրի պայմանագիրը չեղեալ չի յայտարարուել, այլեւ այդ պայմանագրում ընդհանրապէս յիշատակում չկայ Սեւրի պայմանագրի մասին:

Հինգերորդ` Եւրոպան Լօզանում ամէն ինչ արեց, որպէսզի Սեւրի` Հայաստանին վերաբերող հատուածը գոնէ մասամաբ իրականացուի (Թուրքիայից պահանջում էր բռնագաղթուած մօտ 300 հազար արեւմտահայերի համար Ազգային օջախ յատկացնել Վիլսոնեան քարտէզով նշուած Արեւմտահայաստանի տարածքներում կամ Կիլիկիայում): Բայց Ռուսաստանը կտրականապէս դէմ կանգնեց Թուրքիայում որեւէ հայկական օջախ հիմնելու Եւրոպայի պահանջներին եւ առաջարկեց Արեւմտահայաստանից տեղահանուած 250-ից 300 հազար հայ փախստականներին տեղաւորել Կուբանում եւ Ուկրաինայում… Սա կնշանակէր ոչ միայն Արեւմտահայաստանի կորուստ, այլեւ մի քանի հարիւր հազար բռնագաղթուած հայերի ձուլում…

Լոզանի կոնֆերանսում եւս Ռուսաստանը հայ ժողովրդի շահերի իրական պաշտպան Հայասատանի Հանրապետութեան պատւիրակութեանը թոյլ չտուեց պաշտօնապէս մասնակցելու կոնֆերանսին: Դա այդպէս էր, քանի որ բոլշեւիկները Հայաստանի անկախ Հանրապետութիւնը մէջտեղից վերացրել, փոխարէնը ստեղծել էին բոլշեւիկեան բռնապետութեան տակ հեծող Խորհրդային Հայաստանը, որն այդ ժամանակ Ադրբէջանի եւ Վրաստանի հետ միացուած էր Մոսկուայից ղեկավարւող Անդրֆեդերացիա յորջորջեալ պետական կառոյցին: Փաստօրէն Լօզանում եւս, ինչպէս 1921 թ. մարտի 16-ի Մոսկուայի ռուս-թուրքական պայմանագիրը կնքելու ժամանակ, Հայաստանը եւ հայութիւնը որեւէ պատուիրակութիւն չունէր: Հայաստանի եւ հայութեան փոխարէն խօսում եւ գործում էր Ռուսաստանը: Այսուամենայնիւ Եւրոպային(լորդ Քերզոն եւ այլք)յաջողուեց Նորատունկեանի գլխաւորութեամբ գործող Հայոց Ազգային պատուիրակութեան միջոցով կոնֆերանսին ներկայացնել Հայկական հարցը լուծող երեք տարբերակ(դրանցից ոչ մէկը սակայն ռուսեւթուրք ջանքերով պայմանագիր չմտաւ).

ա.Հիմնականը` Վիլսոնի քարտէզագրած Արեւմտահայաստանի տարածքում ստեղծել հայերի Ազգային օջախ: Երբ ռուսեւթուրք պատուիրակութիւնը կտրականապէս մերժեց այդ առաջարկը, Եւրոպան Նորատունկեանի միջոցով առաջարկեց երկրորդ տարբերակը.

բ. Հայկական օջախը հիմնել Կիլիկիայում:

Թուրքիան այս տարբերակը նոյնպէս մերժեց եւ ի նշան բողոքի դուրս եկաւ կոնֆերանսից: Կոնֆերանսը մօտ երկու ամիս դադարեց գործելուց: Եւրոպան կարծելով, որ Ռուսաստանն այդ գաղափարին դէմ է կանգնում, քանի որ մտածում է թէ Հայկական օջախը պիտի անցնի Եւրոպական որեւէ երկրի, առաջարկեց երրորդ քայլը. հայ փախստականներին տեղաւորելու համար Վիլսոնեան Հայասատանի մի մասը միացնել Սովետական Հայաստանին, այսինքն` յանձնել Ռուսաստանին: Թրքոբոլշեւիկ դաշինքը այս տարբերակը եւս մերժեց: Այսպիսով Լոզանում Հայկական հարցը Ռուսաստանի ջանքերով վերածուեց«Հայ գաղթականութեան հարց»-ի: Ճիշտ է, Լօզանի պայմանագրում Հայաստան եւ հայ անունները չկան, բայց պայմանագրի կէտերից մի քանիսը անուղղակիօրէն վերաբերում են նաեւ մեզ: Մէկը Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնութիւնների մասին երրորդ բաժնի թիւ 37-45 յօդուածներն են: Երկրորդը Լօզանի պայմանագրի 16-րդ յօդուածի առաջին պարբերութիւնն է. «Այսու Թուրքիան հրաժարւում է բոլոր այն տարածքների եւ կղզիների տիտղոսից եւ դրանց նկատմամբ իր բոլոր իրաւունքներից, որոնք գտնւում են սոյն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բաց առեալ նրանց, որոնց նկատմամբ սոյն պայմանագրով ճանաչուել է նրա ինքնիշխանութիւնը: Այդ տարածքների եւ կղզիների ապագան լուծւում է կամ կը լուծեն շահագրգիռ կողմերը»: Յամոզիչ է դիւանագէտ Ա. Պապեանի հետեւեալ հիմնաւորումը. «Քանի որ Լօզանի պայմանագիրը յստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (յօդուած 2.1), Յունաստանի (յօդուած 2.2), Սիրիայի (յօդուած 3.1) եւ Իրաքի (յօդուած 3.2) հետ, ուստի թուրքական իրաւունքներն ու տիտղոսը, ըստ Լօզանի պայմանագրի, ճանաչւում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրայ: Բացի իրանա-թուրքական սահմանից, միակ սահմանը, որին չի անդրադարձել Լօզանի պայմանագիրը, դա հայ-թուրքական սահմանն է: Սրա պատճառն այն է, որ այն արդէն իսկ եւ մէկընդմիշտ որոշուած էր կատարման համար պարտադիր` ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի 1920թ.նոյեմբերի 22-ի իրաւարար վճռով: Քանի որ իրաւարար վճռով հայաստանապատկան դարձած տարածքները Լօզանի պայմանագրով ներառուած չեն 1923թ Հոկտեմբերի 29 -ից որպէս Թուրքիայի Հանրապետութիւն ճանաչուած երկրի սահմաններից ներս, ուստի Լօզանում Թուրքիայի անունից հանդէս եկող պատուիրակութիւնը 16րդ յօդուածով (13) հրաժարուել է դրա տիտղոսից եւ դրա նկատմամբ իրաւունքներից: Լօզանի պայմանագրի 16րդ յօդուածի 2-րդ պարբերութիւնը վերահաստատում է այդ իրողութիւնը. «Սոյն յօդուածի դրոյթները չեն ներազդում բարիդրացիական յարաբերութիւններից բխող այն յատուկ պայմանաւորուածութիւների վրայ, որոնք կայացել են կամ կարող են կայանալ Թուրքիայի եւ սահմանակից երկրներից որեւէ մէկի միջեւ»: Պէտք է ուշադրութիւն դարձնել այն կարեւոր հանգամանքի վրայ, որ 16-րդ յօդուածի 2-րդ պարբերութիւնը խօսում է սահմանները յստակեցնող ոչ թէ պայմանագրի կամ համաձայնագրի մասին, այլ «յատուկ պայմանաւորուածութիւնների», որոնց թուին է պատկանում իրաւարար վճիռը (Arbitral Award): Այսպիսով, Լօզանի պայմանագրի 16րդ յօդուածը վերահաստատել է Սեւրի պայմանագրի 90-րդ յօդուածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռով փոխանցուել էին Հայաստանի Հանրապետութեանը»: (Արա Պապեան, Հայոց պահանջատիրութեան իրաւական հիմունքները, Երեւան, 2007, էջ 85- 87):
Սեւրի պայմանագիրը անտարակոյս միջազգային իրաւունքի վաւերական փաստաթուղթ է, որը 1920 թ. օգոստոսի 10-ին եւ նոյեմբերի 22-ին տասից աւելի պետութիւնների կողմից ստորագրուել է օրինական ընթացակարգով, բայց վերոնշեալ պատճառով դրա Հայաստանին վերաբերող յօդուածները ուժի մէջ չեն մտել: Միջազգային իրաւունքում այդպիսի պայմանագրերը կոչւում են չը վաւերացուած պայմանագրեր: Բայց Սեւրի պայմանագիրը ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ չվաւերացուած համարելը սխալ է , քանի որ խօսքն այստեղ ոչ թէ 480-ից աւելի յօդուած ունեցող ԱՄԲՈՂՋ պայմանագրին է վերաբերում, այլ հիմնականում այդ դաշնագրի Հայաստանին վերաբերող վեց կէտերին, մասամբ նաեւ` թիւ 226-227 եւ 230 կէտերին : Սեւրի դաշնագրին անդրադառնալիս, հայոց պատմագիտութիւնը նկատի է առնում միայն հայերին վերաբերող թիւ 88-93 յօդուածները : Մինչդեռ Սեւրի դաշնագիրը ստորագրած դաշնակից տէրութիւնները դաշնագրի 226, 228 եւ 230 յօդուածներով իրաւունք են ստանում դատի տալ պատերազի յանցագործներին : Այսպէս, յօդուած 226-ով «Օսմանեան կառավարութիւնը ճանաչում է Դաշնակից տէրութիւնների ազատութիւնը` դատական գործ յարուցելու իրենց ռազմական դատարանների առջեւ պատերազմական սովորութիւններին եւ օրէնքներին հակասող արարքներ գործած անձանց դէմ : Օրէնքներով նախատեսուած պատիժները կկիրառուեն մեղաւոր ճանաչուած անձանց նկատմամբ» :
Յօդուած 228-ում նշուած է.«Օսմանեան կառավարութիւնը պարտաւորւում է մեղսագրւող փաստերին ամբողջովին ծանօթանալու նպատակով դատաքննութիւնն ապահովել ցանկացած բնոյթի փաստաթղթերով ու տեղեկութիւններով` մեղաւորներին որոնելու եւ պատասխանատուութիւնների չափը ճշգրիտ որոշելու համար» :
230-րդ յօդուա ծը Օսմանեան կառավարութեանը պարտրում է Դաշնակից պետութիւնների պահանջով նրանց յանձնել Օսմանեան կայսրութեան տարածքում կոտորածներ իրականացնելու մեղադրանքով ձերբակալուած Թուրքիայի քաղաքացիներին: Դաշնակից տէրութիւններին իրաւունք է վերապահւած մատնանշելու այն դատարանը, որին յարմար են գտնում յանձնելու Թուրքիայի մեղադրեալ քաղաքացիներին : (Իւ. Տերնոն, Անպատժելջութիւն, վրէժ եւ ժխտում : Հայոց ցեղասպանութիւնը միջազգային ատեանների առջեւ, Երեւան, 2003, էջ16-18 ; Парсегов Ю., Геноцид армян-преступления по международному праву, cт. 181-184) :
Քանի որ Հայաստանի Հանրապետութեանը տարածքներ վերադարձնելու Թուրքիայի պարտաւորութիւնները բխում են ոչ թէ Սեւրի պայմանագրից, այլ այդ պայմանագրի որոշումով կայացուած 1920թ. Նոյեմբերի 22-ի իրաւարար վճռից, հետեւաբար Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը միջազգային իրաւունքի դիտակէտից անվաւեր չէ: Այն դէ իւրէ ցայսօր իրաւական ուժ ունի, քանի որ Իրաւարար վճիռը որոշում չէ , որ հնարաւոր լինէր չը հաստատել կամ բեկանել: Ըստ միջազգային իրավունքի, Իրաւարար վճիռները կատարման համար պարտադիր ու անբեկանելի, վավերացնելու կարիք չունցող վերջնական ՎՃԻՌՆԵՐ են, հաստատելու կամ վերահաստատելու կարիք չունեն եւ ոչ էլ ենթակայ են վաւերացման յ : (Парсегов Ю., Геноцид армян-преступления по международному праву, Москва, 2000, cт. 181-184):
Քանի որ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի ստորագրութիւններով ու ԱՄՆ Մեծ կնիքով վաւերացուած փաստաթուղթ է, այն դարձել է օրենսդրական վաւերացում չպահանջող ԱՄՆ ներքին օրենսդրութեան մաս, ուստի Սեւրի պայմանագրից հրաժարուելը չի կարող ազդել վիլսոնեան Իրաւարար վճռի վրա:
Այդ պատճառով ԱՄՆ Սենատը, որին ԱՄՆ սահմանադրութիւնը վերապահում է արտաքին քաղաքականութիւնը հաստատելու իրաւունք, չի քննել ու չի բեկանել Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանը որոշող Իրավարար վճիռը: Ընդհակառակը. ԱՄՆ Սենատը 1927 թ. չհաստատելով 1923 թ. օգոստոսին կնքուած թուրք-ամերիկեան պայմանագիրը, մերժման պատճառներից մէկը համարեց այն, որ, «Թուրքիան վիժեցրել է Հայաստանի հանդեպ Վուդրո Վիլսոնի վճռի իրականացումը»: Այս խնդրի մասին Ա. Պապեանը գրում է.«Սենատոր Քինգը պաշտօնական յայտարարութեան մէջ շատ աւելի յստակ է արտահայտուել. «Ակնհայտօրէն Միացեալ Նահանգների կողմից ոչ ճիշտ եւ անհիմն կլինէր հաւատ ու յարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հաւաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողութեան ու ինքնիշխանութեան տակ պահել Վիլսոնեան Հայաստանը : (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia, (The New York Times, January 19, 1927, 1)):
1927թ.Սենատի քուէարկութիւնը միանշանակ վկայում է, որ Վիլսոնի իրաւարար վճիռը 1927թ.-ին վաւերական ու իրաւական ուժ ունեցող վճիռ էր»: (Տեևս Ա. Պապեանի զեկուցումը Վուդրո Վիլսոնի իրաւարար վճիռ-քարտէզը հաստատելու տարելիցին հրաւիրուած 2008 թ. նոյեմբերի 22-ի գիտաժողովին):
Պարզւում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութիւնը Վիլսոնի իրաւարար վճռի մասին դրական դիրքորոշում է արտայայտել 1924թ. եւ 1928թ : Մէկը կուսակցութեան 1924 թ. ծրագրի մէջ ձեւակերպուած է որպէս նպատակ, («Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia». National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p, 277) երկրորդ անգամ նշուած է 1928թ. ծրագրում. «Մենք զօրակցութիւն ենք յայտնում Միացեալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղուած են Առաջին համաշխարհային պատերազմի եւ յաջորդող տարիներին Միացեալ Նահանգների ու դաշնակից ուժերի կողմից Հայաստանին ու հայ ժողովրդին տուած խոստումների եւ պարտաւորութիւնների իրականացումն ապահովելուն»: («We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people»: Տեևս Ա. Պապեանի նոյն զեկուցումը):
Հետեւաբար` ՄԱԿ-ի լիիրաւ անդամ Հայաստանը, Միջազգային դատարանի կանոնադրութեան 36-րդ յօդուածի 2-րդ կէտի հիման վրայ, կարող է Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան միջազգային դատարանին դիմել Թուրքիայի դէմ հայցով, որը 1915-1923 թթ. հայոց դէմ իրականացրել է ցեղասպանութիւն եւ պէտք է պատասխանատւութիւն կրի եւ հատուցի : (Եուրիյ ԲԱՐՍԷՂՈՎ, «Հայոց ցեղասպանութեան համար պատասխանատուութեան հարցը լուծելու ճանապարհները եւ միջոցները»գիտական հիմնաւորում-յօդուածը, ԳՈԼՈՍ ԱՐՄԷՆԻԻ, 2008 թ, յունիսի 5, էջ 6):

12. ռուս-թուրքական արշաւանքը հայաստանի դէմ եւ Հայաստանի առաջին հանրապետութեան կործանումը: Հայաստանի վրայ յարձակուած ռուսեւթուրք զինակցութիւնը 1920 թ.դեկտեմբերի 2-ին Երեւանում եւ Գիւմրիում Հայաստանի Հանրապետութեանը պարտադրեց կնքելու հայոց անկախ պետականութիւնը վերացնող փաստաթողթեր,որից յետոյ Ռուսաստանը սկսեց պաշտօնեաների, զինւորականների ու հրամանատարական կազմի, նաեւ մտաւորականների աննախադէպ դաժանութեամբ անողոք բնաջնջումը, կացնահարումը եւ կոտորածը: Հայաստանի բնակչութիւնը 1921 թ. փետրուարի 18-ին յաղթական ապստամբութեամբ ոտքի ելաւ բոլշեւիկեան Ռուսաստանի մարդայօշութեան դէմ: Հայերս բոլշեւիկեան ամբողջատիրութեան տակ կքած 100-ից աւելի ազգերից միակն էինք, որ ապստամբելով` երկիրը երեք ամսով ազատեցինք դիւապետութիւնից:

13. Հայոց մեծ եղեռնի շարունակութիւնը հանդիսացող1921 թ. մարտի 16-ի Ռուս-թուրքական պայմանագիրը: Այդ անիրաւազօր գործարքով Հայաստանի Հանրապետութիւնը բռնագրաւած Ռուսաստանը Արեւելահայաստանը գրեթէ ամբողջովին(Կարսը, Սուրմալուն, Իգդիրը, Նախիջեւանը, Արցախը, Ջաւախքը եւ այլ տարածքներ)բաժանեց Թուրքիայի, Ադրբէջանի եւ Վրաստանի միջեւ: Ռուս-թուրքական 1921 թ. պայմանագրի հիմնական նպատակը հայոց ցեղասպանութիւնն աւարտելով` Հայաստանի Հանրապետութիւնն ամբողջովին վերացնելն էր, որը անպայման պիտի իրականացուէր, եթէ չլինէր Գարեգին Նժդեհի գլխաւորութեամբ ազատագրուած Զանգեզուրի առիւծամարտը...

14.Հայութեան աքսորը Ալթայ եւ Սիբիր:
Շարունակելով ցարական կառավարութեան կիսատ թողած գործը` բոլշեւիկեան Ռուսաստանը 1937-19479 թթ. հայ բնակչութեանը Հայաստանից աքսորում էր Սիբիր եւ Ալթայ` փորձելով, հաւատացնել, թէ Ալթայում շատ աւելի մեծ Հայաստան է ստեղծելու: Պաշտօնական տուեալներով Խորհրդային իշխանութեան տարիներին 1921-1953 թթ.Հայաստանում ձերբակալուել է 42 հազար մարդ(Ղազախէցեան Վլ.,Հայաստանը 1920-1940 թթ., Երաւան, 2006 թ., էջ 525, տես նաեւ էջ 476-524): Իրականում սակայն Կոմունիստական կայսրութիւնը 1921-1941 եւ1949 թթ. Հայաստանում ձերբակալել, տեղահանել եւ ոչնչացրել է մօտ 90 հազար հայ մարդու, որոնց մէջու ՅԱՏԿԱՊԷՍ տասնեակ հազարաւոր մշակութային, գիտնական, կրթական գործիչներ ու արուեստագէտներ, գրողներ, ուսուցիչներ: Միայն Աստուծոյ կամօք չիրականացուեց Հայաստանի ամբողջ բնակչութեանը Ալթայ քշելու հրէշաւոր ծրագիրը, որը պետականօրէն քարոզւում էր ամենուր: Այդ օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ Չորէքչեանը Կրեմլին հարց էր տալիս` իսկ Արարատ լեռն ու ս. Էջմիածի՞նր ինչպէս պիտի տեղափոխուի նոր Հայասատան…
Հայերին ոչնչացնելու ծրագիրը բոլշեւիկները իրականացրեցին նաեւ երկրորդ աշխարհամարտի ընթացքում(Նկատի ունեմ յատուկ ծրագրով հայ զինւորներին 1943թ. Կերչում եւ այլուր ոչնչացնելու իրողութիւնը): Ի դէպ հայ տարրը իր թուի համեմատ սովետներին տուած մէկ շնչին ընկնող հերոսների ու նաեւ զոհերի քանակով կայսրութիւնը լցնող բոլոր ժողովուրդներից առաջինն էր...
Ընդհանրապէս հնարաւոր չէ գտնել արեւելահայ որեւէ մեծ գրող կամ արուեստագէտ, որին ռուս պետութիւնը ձերբակալած(Յովհ. Թումանեան, Աւ.Իսահակեան եւ ուրիշներ)կամ նահատակած չլինէր` Խաչատուր Աբովեանից ու Միքայէլ Նալբանդեանից սկսած` Վահան Տէրեանով, Եղիշէ Չարէնցով, Ակսել Բակունցով, Պարոյր Սեւակով ու Մինաս Աւետիսեանով վերջացրած...

Նշուած ու բազմաթիւ այլ փաստերը հիմք են տալիս արձանագրելու հետեւեալ անժխտելին իրողութիւնը.
Ռուսաստանը 1828 թուականից իրագործելով Հայաստանը հայերից դատարկելու քաղաքականութիւնը,Հայոց ցեղասպանութեան մէջ վճռական դերակատարութիւն է ունեցել եւ Թուրքիայի գործակիցն է: Այսպէս`

Ա Հայերին ոչնչացնելու ծրագիրը Մեծ եղեռնի սկիզբը համարւող թուականից 30 տարի առաջ պետականօրէն հրապարակեց Ռուսաստանը: Հայոց եղեռնը1895 թ սկսուել է Արեւմտահայաստանում, աննախադէպ չափերի է հասել 1915-1918 թթ., ապա միայն Ռուսաստանի ձեռքով շարունակուել է Արեւելահայաստանում` 1918 -1947 թ. թթ.: Այսինքն` Ռուսաստանն ու Թուրքիան հայերի ցեղասպանութիւնը իրականացրել են 52 տարի անընդմէջ` 1895 թուականից մինչեւ 1947 թիւը:

Բ. Ռուսաստանն ու Թուրքիան Հայոց մեծ եղեռնը իրականացրել են ղեկավարուելով սիոնա-մասոնական միեւնոյն կենտրոնի կազմած յատուկ ծրագրով:

Գ. Յիսուս քրիստոսին 2000 տարի առաջ խաչող ուժերի հետեւորդները հայերիս եղեռնը կազմակերպել են հոգեբանօրէն, քաղաքականապէս, կեցութեամբ ու աշխարհագրական միջավայրով քրիստոնէութեան պատուարը լինելու համար: Այսպիսով` հայութիւնը յանուն եւ ի խնդիր քրիստոնէութեան նահատակուած ժողովուրդ է:

15. Նորագոյն ժամանակներ 1988 թ. բռնկուած Արցախեան ազատամարտը քաղաքակրթութեանը ազատագրեց մարդկութեանը 80 տարի շարունակ սարսափի մէջ պահող կոմունիստական դիւապետութիւնից(Գարեգին Նժդեհի բառն է), կայսրութիւնում արմատաւորեց ու տարածեց իրաւ ժողովրդավարութիւնն ու մարդու եւ ազգի իրաւունքների պաշտպանութիւնը, որը բռնապետութեան օրրան այդ երկրում այդպիսի շառավիղներ եւ տարածում երբէք չէր ունեցել:
Իր մութ նպատակներով Կրեմլի հրահրած, բայց Արցախի մարզխորհրդի 1988թ. փետրուարի 20-ի պատմական աննախադէպ որոշումից յետոյ հայութեան կողմից ազգայնացուած Հայ ժողովրդի արցախեան ազատամարտը փլուզեց կոմունիստական ամբողջատիրութիւնը, ազատութիւն բերեց Արեւելեան Եւրոպայի ազգերին եւ անկախութիւն` կասրութեան «Հանրապետութիւններ»-ին:
Դեռեւս մինչեւ Արցախի մարզխորհրդի 1988 թ. փետրուարի 20-ի որոշումը, Արցախը փաստացի միացել էր Հայաստանին: Նկատի ունեմ Արցախը Հայաստանին վերամիաւորելու պահանջով մարզի բնակչութեան համատարած դիմումները Մոսկուայ: ( տեևս ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ, 1988 թ. փետրուարի 22, էջ 1,3) Երբ 1988 թ.փետրուարի 20-ի որոշումից ոգեւորուած` ժողովրդի մեծ մասը կարծում էր թէ հարցը լուծուած է,Մոսկուան մերժեց Արցախի արդար պահանջը: Այդ մերժումից հայութեան ուշքը շեղելու համար Կրեմլը Ադրբէջանի կոմկուսի ղեկավարութեան հետ 1988 թ. փետրուած-ապրիլ ամիսներին Սումգայիթում, Բաքւում, Գանձակում եւ Ադրբէջանի միւս վայրերում կազմակերպեց հայերի կոտորածներ: (ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ, 1988 թ. փետրուարի 22, էջ 13):
Քանի որ Արցախեան շարժումը հրահրել էր Մոսկուան, ապա շարժման գլխին իր դրած «Ղարաբաղ կոմիտէ»կոչուած խմբի ղեկավարների միջոցով վերահսկում էր շարժումը: (ԱՆԿԱԽ., 1988 թ. մարտի 7, թիւ 20, էջ 2-3): Սակայն«Մոսկուայի... միջոցով Արցախում բորբոքուածը վերածուեց ազգային ազատագրական շարժման»: (տես «26 փետրուարի» եւ «27 փետրուարի» վերտառութեամբ լուրերը, ԱՆԿԱԽ.,1988թ., փետր. 29, թիւ 26; ԱՆԿԱԽ.,1988 թ. մարտի 7, թիւ 20, էջ 2-3): Հայութիւնն իր ազատամարտով 1990-91 թթ. ազատագրեց Պատմական Արցախի մեծ մասը:

1989 թ.դեկտեմբերի 1-ին Մոսկուայի դէմ ամրագրած համաժողովրդական աննախադէպ յաղթանակի արդիւնքը Հայաստանի Սովետական Հանրապետութեան եւ Արցախի նորաստեղծ Ազգային խորհրդի միացեալ որոշումն էր, որը Արցախը Ադրբէջանից պոկեց- վերամիաւորեց Հայաստանին: Հայ ժողովուրդն իր միասնական գործողութիւններով իրականացրեց Արցախի վերամիաւորումը , ինչի համար 1988 թ.միասնաբար ոտքի էր ելել:
Այդ քայլով հայութիւնը կոմունիստական բռնապետութիւնից առաջինը անկախութիւն ձեռք բերած ու ազատագրուած ազգն էր կայսրութիւնում: Հայութիւնը պատրաստւում էր ազտագրել նաեւ մեր բնօրրանի այլ հատուածները եւս` հայահոծ Շահումեան, Գետաշէն,Մարտունաշէն,Գանձակ, նաեւ Նախիջեւան ու այլ տարածքներ: Սակայն դրսի ուժերը Ղարաբաղ կոմիտէի գլխին դնելով իրենց ձեռնասունին` նրան դարձրեցին Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ, որի (սրա անունը 1998թ. փետրուարի 6-ի հանրահաւաքին հանրութիւնը կնքեց Լեւոն Չարագրործ: Տես ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրա թ ե ր թի 2007 թ. նոյեմբերի 10-ի համարը, թիւ 211/2519),միջոցով պառակտեցին շարժումը, քակտեցին միաբանութիւնը, մարեցին հայ ազգի երբեւէ ունեցած ամենայուժկու ոգորոմը, նուազագոյնի հասցրեցին Արցախականի յաջողութիւնները: Այդ ջլատիչ քայլերը յատկապէս վճռական ընդգրկումներ ունեցան 2002 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից յետոյ (հրամանատարութիւնը Շուշին ազատագրելու քայլերը սկսել էր ՀՀ այն ժամանակուայ նախահագից ու նրա պաշտօնախմբից գաղտնի): 1991-93 թթ. Մոսկուան իր ռազմական ուժով ու զինանոցով ոչ միայն օգնեց ադրբէջանցի կոչուած ջարդարարներին, այլեւ ԿՈԼՑՈ գործողութեամբ զրահամեքենաներով ու հրասայլերով ու նաեւ Հայաստանի դրածօյ ղեկավարութեան վճռական օժանդակութեամբ բռնագրաւեց Շահումեանը, նաեւ Գետաշէնը, Մարտունաշէնը ու այլ հայկական բնակավայրեր, թաթարների հետ միասին կոտորեց բազմաթիւ հայերի, մնացածներին էլ,աւելի քան 700 հազար(այս թուի մէջ են մտնում նաեւ Բաքուից, Սումգայիթից, Գանձակից, Շամքորից, Քարհատից ու այլ վայրերից տեղահանած հայերը), քշեց իրենց պապենական հողերից,դարձրեց գաղթական:
Ռուսաստանն այսպէ’ս կանգնեցրեց հայութեան յաղթարշաւն Արցախում, իսկ այժմ դարձեալ զինելով Ադրբէջանին, լծուած է Արցախը այդ երկրին վերակցելու անսքող գործողութիւններին...

Լրացուցիչ աղբիւրներ. Թորիկեան Շ. Հայկական հարցը եւ միջազգային օրէնքը, Պէյրութ, 1979 թ.; Հայ-բիւզանդական հետազոտութիւններ, հտ 1-2, Երեւան, 2002 թ., հտ 3, Երեւան, 2006; Օտար աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին, հտ 10, Յովհաննէս Սկիլիցէս,Երեւան, 1979 թ.; Օտար աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին, հտ 10, Յովհաննէս Սկիլիցէս,Երեւան, 1979 թ.; Օտար աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին, հտ 13, բիւզանդական աղբիւրներ,Թէոփանէս Խոստովանող,Երեւան, 1983 թ.; Օտար աղբիւրները Հայաստանի եւ հայերի մասին, հտ 15, Թէոփանէս շարունակող,Երեւան, 1990 թ.;Парсегов Ю., Геноцид армян-преступлени по международному праву, Москва, 2000, cт. 181-184; Winston Churchill.La Crise mondiale, Paris, Payot, vol 4, 1931;Violations of the Law and Customs of War. Reports of Majority and Dissenting Reports of the American and japanese Members of the Commission of Responsibilites, Conference of Paris, 1919, Carnegie Endowment for internastional Peace, Division of international Law, Pamphlet No 32; Winston Churchill, The World Grisis 1918-1928: The Aftermath, New York, 19219 ;The Prezident of the Armenian National Delegation, to the Secretary of State, Paris, September 12, 1917, Papers Relating to the Foreign Relations of the Unites States, 1917, Supplement 2 ; Lawrence E. Gelfand, The Inguiry: Amerikan Preparations For Peace, 1917-1919, London, 1963; Vahakn N. Dadrian. Autopsie du genocide armenniae, Bruxselles, Complexe, 1995; Dadrian V.N. The History of the Armenian Genocide. Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus; Vahakn N. Dadrian.The Documentation of the World War I Armenian Massacres in the Proceeding of the Turkish Military Tribunal.- International journal of Middle East Studies 23(1991) ; J. Willis. Prologue to Nuremberg: The Policy and Diplpmacy of Punishing War Criminals of the First World War. Westport CT, 1982; Providence-Oxford: Berghahm Books, 1995. P. 306/Britsh Foreign Office Archives 371/4173/53351 (folio 192-193); Armenia. Political and Ethnic Boundariers. 1878-1948/Burdett A.l.P 9 (ed) Archive editions.. 1998. P. 548-552, 559; Papers Relating to the Foreign Relations of the United States. The Paris Peace Conference. 1919. Vol. III. P. 751-804, Vol. VII. p. 858,Vol. XII. P. 749-914; Lloyd George D. The Truth about the Peace Treaties. Vol. II. London, 1938. P. 1101;Documents on British Foreign Policy, 1919—1939. First series., Vol II. 1919. P. 914-925, Vol. III. 1919 (London, 1949). Doc. № 613. Note 1. P. 700-702, Vol. IV. 1919. P. 914, 1024, London. 1952. P. 645—647, 1024, Vol VIII. 1920. P. 1-230, P. 443-449, 543-546, 533-556, Vol IV.; Lausanne Treaty, Turkey and Armenia, N.Y., 1926. P. 166; 66-th Congress. 2nd Session. House of Representatives Doc. N 791; Fauchille. Traite de droit international public. Tome I-er, premiere partie. Paris, 1922. P. 329—330. №213]: Toynbee A.J. Survey of International Affairs. 1920—1923. British Royal Institute of International Affairs. London, 1925. P. 367., Parliametntary debates. House of Lords. 1918. Nov. 13.ղՈստՈւփÿվ Կ.ղ., թՐՈՋՊՈվրՍՏպ ջՏՊփպրՑՉՏ ԸՐՎպվՌՌ, ԾՏրՍՉՈ, 1971 չ.; հՑպՓպՉրՍՌռ Ю., ԼրՑՏՐՌÿ րՏՉպՑրՍՌւ ՐպտՐպրՌՌ, Ց.1, ԾՏրՍՉՈ, 1997 չ.; ԻցՍՏՉ Ю., ԼվՏռ հՑՈսՌվ..., ԾՏՓՍՉՈ, 2003 չ.

Резюме

Необходимо основательно пересмотреть историю армяно-русских взаимоотношений, подчеркнув огромное значение культурных, религиозных, правовых, хозяйственных и политических аспектов, которые оказал на историю славянского государства армянский элемент.
1. В древней Руси Христианство и просвещение были распространены армянами, а именно со стороны византийской македонской царской династии армянского происхождения - Василия II , Болгаробойцы (976-1025) посредством сестры Василия II - Анны. Анна вышла замуж за Великого князя Киевского Владимира. Она в окружении армян - священнослужителей, писцов, строителей, врачей, купцов и т.д. прибыла в Киев.
2. В составе древнерусской княжеской династии великих князей киевских более века существовала ветвь византийской македонской династии армянского происхождения, которая начинается с сына Анны Ярослава Мудрого (1019-1054) и доходит до основателя Москвы Юрия Долгорукого (1125-1157),утвердившегося при помощи армянских купцов из "Суража".
3. Внук Ярослава Мудрого Владимир Мономах (1113-1125) объединил все древнерусские княжества.
4. В 1840 году Россия, пообещав армянам создать национальную область, использовала их в войне против персов. Однако, она не ицполнило свое обещание. АРМЯНСКАЯ ОБЛАСТЬ так и не была создана.
5. По призыву армянской церкви был аннулирован царский приказ об изъятии у армян имущества и земель (1903). Это произошло в 1905 году, что вызвало воодушевление у армян.
6. Во время первой мировой войны Россия обнадежила армян возможностью решения армянского вопроса взамен на участие армянских добровольческих отрядов в военных действиях на территории Западной Армении. Тем временем более 250 тысяч армянских военных были призваны в восточную армию. Благодаря армянскому населению и добровольцам Россия одержала победу в Кавказской войне. После этого, армянские соединения были распущены с целью содействовать туркам в осуществлении геноцида армян.
7. Потеряв половину населения, обессиленные армяне, осуществляя самооборону своих территорий против в несколько раз превосходящих сил противника восстановили свою государственность (1919-1920). Это одни из наиболее героических страниц в армянской истории.
8. Армяне были единственными в ареале большевистского господства, которые подняли победное восстание против большевиков, освободив Армению на три месяца от большевистской России.
Победное освободительное наступление армянских войск в 1989-90гг., когда для движения на Гандзак (Кировабад) и Баку не было преград, Москва снабдив терпящий сокрушительное снаряжение Азербайджан оружием и войсками спасла его от неминуемого разгрома и потери государственности. Насильственно выселив армянское население Шаумяна и Геташена СССР позволило Азербайджану сохранить эти исконно армянские земли в оккупации. В настоящее время Россия делает все возможное для того, чтобы передать Азербайджану освобожденный Карабах и ряд других территорий исторического Арцаха.
Арцахское движение (1989-91) начало процесса ликвидации коммунистической империи и освобождения десятков порабощенных народов.

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ԲԱՆԱՒՈՐ

Հիմնաւորապէս պետք է վերաշարադրել հայ-ռուսական յարաբերութիւնների պատմու թիւնը՝ շեշտելով այն վիթխարի մշակութային, կրօնական, իրաւական, տնտեսական եւ քաղաքա
կան դերը, որ կատարել է հայ տարրը` մշտական հայահալած քաղաքականութեամբ առանձնացող այդ կայսրութիւնում:

1. Հին Ռուսիայում քրիստոնէութիւնը եւ լուսաւորութիւնը Կոստանդնուպոլսի մօրական կողմից հայ Փոտ պատրիարքի(Թ դ.) ձեռամբ սկսել, ապա Բիւզանդիայի մակեդոնական (Հայկական) արքայատոհմի Վասիլ Բ հայազգի կայսեր(976-1025) քոյր Աննայի միջոցովաւարտին են հասցրել հայերը: Աննան ամուսնացաւ Կիեւի իշխան Վլադիմիրի հետ եւ հայերից բաղկացած իր շքախմբով` եկեղեցականներ, գրիչներ, շինարարներ, բժիշկներ, առեւտրականներ եւ այլն, մտաւ Կիեւ:

2. Հին Ռուսիայի իշխանութիւնների հարստութեան (դինաստիա) մէջ աւելի քան 100 տարի գոյութիւն է ունեցել Կիեւի իշխանների «Հայկական դինաստիան», որը սկսւում է Վասիլ Բ կայսեր թոռ Եարոսլաւ Իմաստունից (1019-1054) եւ հասնում մինչեւ Մոսկուայի հիմնադիրը համարուող Եուրի Դոլգորուկին : Եարոսլաւ Իմաստունը առաջինն էր, որ միաւորեց գրեթէ բոլոր ռուսական հողերը, Հայոց դատաստանագրքի հիման վրայ հայ վարդապետների ձեռքով կազմել տուեց հին ռուսիայի օրէնքների անդրանիկ ժողովածոն՝ «Ռուսսկայա պրաւդա»օրէնսգիրքը, ծաւալեց շինարարական լայն գործունէութիւն, կառուցեց հին ռուսիայի ճարատարապետութեան ամենաերեւելի ու հնագոյն կոթողը՝ ս.Սոֆիայի տաճարը, հիմնեց Եարոսլաւ քաղաքը, Կիեւում հաստատելով առաջին ռուսական մետրոպոլիտութիւնը՝ սլաւոն եկեղեցուն օժտեց ընդարձակ ինքնաւարութեամբ: Եարոսլաւ Իմաստուն հայկազունի թոռն էր Վլադիմիր Մոնոմախը, արեան 70 տոկոսով հայ: Նա Կիեւի իշխանն էր 1113-1125 թթ. եւ իր մօրական պապ Կոնստանդին Մոնոմախ հայկազուն կասեր հետեւութեամբ իրեն կոչում էր Մոնոմախ:
Նա եւս կազմել ու հրապարակել է կանոնադրութիւն, միաւորել է հին ռուսական բոլոր իշխանութիւնները, գրել է հին սլաւոնական գրականութեան հնագոյն ու լաւագոյն էջը՝ «Խրատ»-ը իր որդիներին: Սրա վեցերորդ որդի Եուրի Դոլգորուկին (1125-1157) համարւում է Մոսկուայի հիմնադիրը: Մոսկուան բարձրացրին «Սուրոժցի» վաճառականները` միջնադարում «Ծովահայեաց Հայաստան» անուանւող Ղրիմի Սուդակ քաղաքը շէնացրած հայերը: Եուրի Դոլգորուկի հայկազունը եւս համարւում է Կիեւեան Ռուսիայի նշանաւոր իշխաններից, նրա պատուին Վլադիմիրի մէջ հայ վարպետների ձեռամբ1158-1164թթ. կառուցուել է ս.Գեորգ եկեղեցին: Նրա «Դոլգորուկի» մականունը հայոց «Երկայնաբազուկ» մականուան թարգմանութիւնն է, իսկ Եուրի Դոլգորուկիի զինանշանի վրայի առիւծը` Բագրատունիների զինանշանի առիւծը:

3. Կ. Պոլսի նշանաւոր համալսարանի հիմնադիր Լեւոն Հայ մաթեմատիկոս-աստղաբաշխը Կոստանդնոպոլիսի 837-843թթ. հայկազուն պատրիարք Յովհաննէս Է Քերականի եղբօրորդին էր: Այս Լեւոնի հոգեւոր զաւակներ Կիրիլն ու Մեֆոդին (Յովհաննէս Քերականի եւ Կ.Պոլսի հայազգի Փոտ պատրիարքի աշակերտները) 43 տառանոց այբուբեն ստեղծեցին արեւելեան սլաւոնների համար:Այն իրողութիւնը, որ սլաւոնական այբուբենը ոչ թէ յունականի օրինակով 24, այլ հայկականի օրինակով 30-ից աւելի տառերից էր բաղկացած, ապացուցում է, որ Կիրիլի ու Մեֆոդիի համար հիմք է ծառայել հայոց այբուբենը:

4. Հայերը Ռուսաստանում կառուցել են բազմաթիւ տաճարներ, գրել ու զարդանախշել են ձեռագրեր, նկարել են սրբապատկերներ, նկարազարդել եկեղեցիներ, զարգացրել են այդ երկրի գիտութիւնը, մշակոյթը, գրչութեան արուեստն ու մանրանկարչութիւնը, առեւտուրը, տնտեսութիւնը, արդիւնաբերութիւնն ու գիւղատնտեսութիւնը:

5.Ռուսաստանի հետ հայերի կնքած քաղաքական առաջին իսկ համաձայնութիւնից յետոյ այդ երկիրը 1724թ. թուրքերի հետ կնքած գաղտնի պայմանագրով միացաւ Թուրքիային ու վիժեցրցեց սղնախներում նախապատրաստւող Հայաստանի պետականութեան վերականգնումը եւ վճռական դերակատարութիւն ունեցաւ Դաւիթ Բէկի հիմնած Հայոց անկախ պետականութիւնը վերացնելու գործում:

6. Պարսկահայաստանի մի նշանակալի հատուածի կցումը ժամանակի ճորտատիրական ամե նայետամնաց երկրին՝ Ռուսաստանին, մեր ժողովրդի համար հոգեբանական, քաղաքական ու տնտեսական աղետալի հետեւանքներ ունեցավ: Ազատական օրենքներով, ներքին ինքնավարու թիւն,ընտրովի մարմիններ ձեւաւորելու հազարամեակների աւանդոյթ ունեցող հայ ժողովուրդը ընկնում է բացարձակ միապետութեան ու բարբարոս ճորտատիրական մի երկրի իշխանութեանտակ, որտեղ բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը կազմող ստրկատիպ ճորտը անասունի հետ միասին վաճառւում էր շուկաներում ու զրկուած էր ամենատարրական իրաւունքներից:

Հակագիտական ու շինծու է հայերի իբր թէ «ռուսական կողմնորոշում» ունենալու կեղծիքը, որ ռու սական պետական մեքենան հայ պատմագիտութեանը պարտադրեց ԺԹ դարակէսից սկսած մինչեւ 1988 թ.: Հայ ազատագրական պայքարի գործիչները, տուեալ դէպքում Իսրայէլ Օրին, որինպաշտօնական հայկական պատմագիտութիւնը համարում էր այդ սարքովի կողմնորոշման հիմնադիրը, ոչ թէ որեւէ կողմնորոշում ունէր, որը յետագայում իբր թէ փոխեց ռուսականով, այլ Եւրոպայիտէրութիւնների միջնորդութեամբ բանակցութիւնների մեջ մտաւ Պետրոս Մեծի Ռուսաստանի հետ՝ Հայաստանը Եւրոպական եւ Ռուսական միացեալ ուժերով ազատագրելու, ազգային պետականութիւնը վերականգնելու համար: Ի դէպ՝ Ռուսաստանը այդ օրերին ոչնչացրեց հայ-ռուսական բանակցութիւնները վարող Մինաս վարդապետին ու Իսրայէլ Օրուն, հայերի դէմ դաւադիր դաշինք կնքեց Թուրքիայի հետ ու կանխեց Հայոց պետականութեան վերականգնումը, որն այդ օրերին շատ իրական ու տեսանելի էր:

7. Ռուսաստանը վիժեցրեց նաեւ հայոց պետականութիւնը վերականգնելու մեր ժողովրդի երկրորդփորձը`1840թ. լուծարելով հայերին ռուս-պարսկական պատերազմում ռուսներին օժանդակելու դիմաց մեզ խոստացած «Հայկական մարզ»-ը: Հայաստանեայց եկեղեցուն պարտադրած նոր կանոնադրութեամբ(«Պոլոժենիա») այդ երկիրը նուազագոյնի հասցրեց հայ եկեղեցու ժողովրդավարութիւնն ու անկախութիւնը: Եկեղեցի-ազգ միասնութիւնը վերացնելու նպատակով ըստ ամենայնի եկեղեցին անջատեց ժողովրդից՝ նուազագոյնի հասցնելով եկեղեցու սպասաւորների ու թեմական խորհուրդների ընտրութեան մէջ ժողովըրդի դերը:

8.Ռուսաստանի փաստացի վարչապետ, հայազգի Լորիս Մելիքովի յամառ ջանքերով ԺԹ դարի կէսերին Ռուսաստանում շատ մեծ դժուարութեամբ մտցուեց տեղական ինքնակառավարման բարեփոխումներ, որը եզակի ու առանցքային դեր ունեցաւ այդ բարբարոսական, յետամնաց երկիրը ճորտատիրութիւնից ազատելու մէջ:

9. 1828թ սկսած իրագործելով Հայաստանը հայերից դատարկելու, փոխարէնը սլաւոնական տարրով բնակեցնելու ծրագիրը, Ռուսաստանը 1915-1921թթ. Հայոց ցեղասպանութիւնը հրահրելու եւ իրականացնելու մէջ վճռական դերակատարութիւն է ունեցել եւ մեղսակից է Թուրքիային: Այսպէս.

ա.Մեծ եղեռնի սկիզբը համարւող 1915 թուականից 30 տարի առաջ, 1885 թ., «Հայաստանը առանց հայերի»կարգախօսը Կովկասի փոխարքայ Գոլիցինի բերանով առաջինը Ռուսաստանը հրապարակեց.«Ես կհանգստանամ այն ժամանակ միայն, երբ Թի‎ֆ‎լիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը` ի հաստատումն այն փաստի, որ Կովկասում ինչ որ ժամանակ ապրելիս են եղել նաեւ հայեր»:

բ.Ցարը իր արտգործնախարար Լոբանով-Ռոստոցկու միջոցով 1895 թ. հայերի կոտորածները իրականացնող սուլթանին քաջալերում էր.«Կոտորեցէք, Ձերդ մեծութիւն, կոտորեցէք»յորդորներով:

գ.Մոսկուան 1901թ. սկսած` նախատեսում էր իրականացնել կովկասահայութեանը Սիբիր աքսորելու Կովկասի կառավարչապետ Գոլիցինի ծրագիրը, որը 1937-1941 եւ 1947թթ.իրագործեց կոմունիստական Ռուսաստանը:

դ.Հայոց դպրոցները փակելուն զուգահեռ, Ռուսաստանը 1903 թ. վայրենի ու աննախադէպ յարձակումով բռնագրաւեց Հայաստանեայց եկեղեցու գոյքը եւ ունեցուածքը: Ամենայն Հայոց երջանկայիշատակ կաթողիկոս Խրիմեան Հայրիկի գլխաւորութեամբ ազգովին դուրս գալով մեր եկեղեցու գոյքն ու հողերը յափշտակելու ռուսական 1903թ. հրաանագրի դէմ եւ ցարին պարտադրելով յետ վերցնել հրամանագիրը, ռուսական առաջին(1905թ.) յեղափոխութիւնը բոցավառեցին հայե’րը(հայերը վճռական դեր ունեցան նաեւ Թուրքիայի 1908թ. սահմանադրկան շարժման մէջ, յաղթական աւարտին հասցրեցին եւ իրագործեցին պարսկական 1908-1909թթ. յեղափոխութիւնն ու սահմանադրական շարժումը):

ե. Ռուսաստանը հայութեան կոտորածները կովկասի թաթարների միջոցով Այսրկովկասում կազմակերպեց
Մեծ եղեռնից 10 տարի առաջ` 1905 թ.:

զ.Առաջին աշխարհամարտի սկզբին Ռուսաստանը հայերին ներքաշեց Թուրքիայի դէմ իր պատերազմի մէջ` հայերիս յուսադրելով «Հայկական հարցի լուծումով»՝ փոխարէնը պահանջելով ստեղծել կամաւորական ջոկատներ, որոնք պիտի ռուսական զօրքին օգնէին նուաճելու Արեւմտահայաստանը: Մինչդեռ նա դա կարող էր անել Արեւմտեան ճակատ ուղարկած աւելի քան 250 հազար հայ զինուորականների միջոցով... Հետեւանքը եղաւ այն, որ Ռուսաստանը առաջին աշխարհամարտի ընթացքում տարեց արեւելահայերից ու արեւմտահայերից կազմուած կամաւորական ջոկատներին քշեց ռուս-թուրքական ճակատի ամենաթէժ կէտերը: Հայութեան մի մասը մտաւախութիւն ունէր, որ դա կարող է թուրքահայութեանը մղել կոտորածների: Այդպէս էլ եղաւ. Թուրքիան հայերին մեղադրելով պատերազմի մէջ գտնւող երկրին թիկունքից հարուածելու դաւադրութեան մէջ, դա պատրուակ դարձրեց էլ աւելի ընդարձակելու հայոց ջարդերն ու տեղահանութիւնը:

Ռուսական զօրքը հայ կամաւորների եւ բնակչութեան շնորհիւ Կովկասեան ճակատում յաղթանակած դուրս եկաւ, թուրքերին ետ շպրտեց Էրզրումից ու Տրապիզոնից, գրաւեց նաեւ հայկական այլ գաւառներ: Փոխանակ զարգացնելու յաջողութիւնը, Ռուսաստանը պարբերական կեղծ նահանջներով ոչնչացրեց հայ խաղաղ բնակչութեանն ու ռազմական ուժը: Հայոց Մեծ եղեռնը Թուրքիայի հետ միասին իրականացնելուց յետոյ Ռուսաստանը ցրեց հայկական կամաւորական ջոկատները՝ հայերին զրկելով թուրքերի ցեղասպանութեանը դիմակայելու, ասել է թէ՝ ինքնապաշտպանութեան հնարաւորութիւնից: (Ռ. Համբարձումեան, Թուղթ ընդհանրական, Յորդորակ, Երեւան, 1990 թ. ):

Բոլշեւիկները մէկ քայլ առաջ գնացին իրենց նախորդներից. երբ հայ փախստականները սկսեցին վերադառնալ Թուրքահայաստանի իրենց բնօրրանները, Աւետիս Ահարոնեանի վկայութեամբ`«հէնց այդ ժամանակ ռուսական բանակը լքեց Կովկասեան ճակատը եւ փոքրիկ ուժասպառուած հայկական զօրքին մէն-մէնակ թողեց թուրքերի դէմ»: Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային յանձնեց ոչ միայն Արեւմտեան Հայաստանը, այլեւ Կովկասեան Հայաստանի մեծ մասը` Կարսը, Արդահանը, Սուրմալուն...
1920 թ. օգոստոսիւ 10-ին կնքուած Սեւրի միջազգային դաշնագիրը:

Հայաստանի Հանրապետական սահմանները 1919-1920 թթ. որոշել են Փարիզի ու Սան Ռէմոյի միջազգային կոնֆերանսները եւ Սեւրի միջազգային դաշնագիրը: Դաշնակից տէրութիւնները նախ Սան Ռէմոյում, այնուհետեւ 1920 թ. օգոստոսի 10-ին` Սեւրում, ԱՄՆ նախագահին դիմեցին հետեւեալ երկու առաջարկներով.

Ա.-Ստանձնել Հայաստանի մանդատը :

Բ.-Իրաւարար վճռով որոշել Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը:

Սեւրի Դաշնագիրը որոշեց Թուրքիայից Հայասատնի Հանրապետութեանը վերադարձնել ԷՐԶՐՈՒՄԻ, ՎԱՆԻ, ԲԻԹԼԻՍԻ եւ ՏՐԱՊԻԶՈՆԻ վիլայէթներից այնքան տարածք, որքան որ կառաջարկի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը` իր տնօրինութեամբ գծուած քարտէզով: Վուդրո Վիլսոնը այդ քարտէզը տէրութիւնները հաստատեցին 1920 թ. նոյեմբերի 22-ին, որով Թուրքիան պարտաւորւում էր Հայասատնի հանրապետութեանը յանձնել 40 հազար մղոն տարածք: Ամբողջ Հայաստանը Սեւրով նշուած հողամասերի հետ միասին, Գաբրիէլ Լազեանի Հաշւումներով ունենալու էր մօտ 162 հազար քառ.կմ տարածք:

Հայաստանի Հանրապետութեան այդ քարտէզը աշխարհի 10-ից աւելի տէրութիւնների ստորագրութեամբ հաստատուած միջազգային իրաւազօր պահանջագիր է Թուրքիայից: Փարիզի, Սան Ռէմոյի ու Սեւրի պայմանագրի` Հայաստանին վերաբերող հատուածը (ընդամէնը վեց կէտ) Թուրքիայի իրագործած հայոց ցեղասպանութիւնը եւ հայ ժողովրդի հայրենատիրութիւնը միջազգայնօրէն հաստատող եւ ցայսօր իրաւական նշանակութիւնը պահպանած փաստաթղթեր են :
Սեւրի պայմանագրով Թուրքիայից ազատուեցին մօտ տաս պետութիւն` Սիրիա, Միջագետք, Պաղեստին, Հէջազ(այսօր` Սաուդեան Արաբիա), Եգիպտոս, Կիպրոս, Մարոկկո, Թունիս, Լիբիա: Բայց ռուսեւթուրք զինակցութիւնը 1920-21 թթ. հասաւ այն բանին, որ աւելի քան 480 յօդուածից բաղկացած այդ պայմանագրի միայն Հայաստանին վերաբերող վեց կէտերը չիրագործուեցին: Սեւրի ԻՐԱՒԱՐԱՐ վճիռը 1920 թ. նոյեմբերի 22-ին ընդունելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական եղբայրութեան պայմանագրով Հայասատանի Նախիջեւան, Արցախ, Զանգեզուր եւ Ջաւախք տարածքները յանձնուեց Ադրբէջանին ու Վրաստանին, իսկ Արարատ լեռը, Ղարսը, Սուրմալուն եւ այլ տարածքներ` Թուրքիային: Այնուհետեւ բոլշեւիկեան Ռուսաստանը Թուրքիային զէնք- զինամթերք, ոսկի, զինուոր ու հրամնանատարներ ուղարկելով օգնեց , որպէսզի չիրագործուի Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հատուածը:

Այս ու նման այլ իրողութիւններից ելնելով,Հայաստանի Հանրապետութիւնը.

ա.Հայաստան- Թուրքիա, ինչպէս նաեւ Հայաստան-Ադրբէջան եւ Հայաստան-Վրաստան պետական սահմանների քաղաքական-իրաւական-դիւանագիտական հիմք պէտք է դարձնի Փարիզի, Սան- Ռէմոյի ու յատկապէս Սեւրի միջազգային դաշնագրերը եւ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը:

բ.Ռուսաստանի դաշնութեանը պէտք է յորդորի չեղեալ յայտարարել բոլշեւիկների կնքած Մոսկուայի Ռուս-թրքական բարեկամութեան օրինազանց պայմանագիրը ` միջազգային կառոյցների(ՄԱԿ, Եւրախորհուրդ եւ այլն)օժանդակութեամբ հասնելու համար այն բանին, որպէսզի ԱՅԺՄ ԳՈՅՈՒԹԻՒՆ չունեցող Խորհրդային Ադրբէջանին փոխարինող պետութեան, Ռուսաստանի դաշնութեան , Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կնքուի Նախիջեւանին վերաբերող միջազգային նոր պայմանագիր :

Հիմնահարցի մասին սոյն յակիրճ խօսքը վերջացնելուց առաջ անհրաժեշտ է սրբագրել մեր պատմագիտութեանը թելադրուած մէկ կաղապար եւս. Խորհրդային պատմագիտութիւնը Սեւրի վիժեցումը Մոսկուայի վրայից հանելու համար, կապում է ԼՕԶԱՆԻ պայմանագրին(1923 թ. յուլիս 24)` մեղադրելով Եւրոպային: Մինչդեռ Լօզանի պայմանագիրը կնքուել է Սեւրի դաշնագիրը ստորագրուելուց մօտ երեք տարի յետոևյ միայն, երբ Սեւրի դաշնագիրը ստորագրելուց 7 ամիս, իսկ Վիլսոնի Իրաւարար վճիռը ստորագրուելուց 4 ամիս անց Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական բարեկամութեան եւ եղբայրութեան գործարքը անիրագործելի դարձրեց Սեւրի նախատեսումները:

Երկրորդ` Սեւրի պայմանագիրը վերաբերում է Առաջին աշխարհամարտին, մինչդեռ Լօզանի պայմանագիրը 1919-1922թթ. տեղի ունեցած պատերազմական գործողութիւնների մասին է:
Երրորդ` Հայաստանի Հանրապետութիւնը բռնատիրած բոլշեւիկեան Ռուսաստանը մեր իրաւազուրկ պետութեանը թոյլ չտուեց մասնակցելու Լօզանի համաժողովին: Ուստի Լօզանը Հայաստանի Հանրապետութեան համար ոչ մի իրաւական պարտաւորութիւն չունէր եւ չունի:
Չորրորդ` Լօզանում ոչ միայն Սեւրի պայմանագիրը չեղեալ չի յայտարարուել, այլեւ այդ պայմանագրում ընդհանրապէս յիշատակում չկայ Սեւրի պայմանագրի մասին:

Հինգերորդ` Եւրոպան Լօզանում ամէն ինչ արեց, որպէսզի Սեւրի` Հայաստանին վերաբերող հատուածը գոնէ մասամաբ իրականացուի (Թուրքիայից պահանջում էր բռնագաղթուած մօտ 300 հազար արեւմտահայերի համար Ազգային օջախ յատկացնել Վիլսոնեան քարտէզով նշուած Արեւմտահայաստանի տարածքներում կամ Կիլիկիայում): Բայց Ռուսաստանը կտրականապէս դէմ կանգնեց Թուրքիայում որեւէ հայկական օջախ հիմնելու Եւրոպայի պահանջներին եւ առաջարկեց Արեւմտահայաստանից տեղահանուած 250-ից 300 հազար հայ փախստականներին տեղաւորել Կուբանում եւ Ուկրաինայում…

Այսպիսով Լոզանում Հայկական հարցը Ռուսաստանի ջանքերով վերածուեց«Հայ գաղթականութեան հարց»-ի: Ճիշտ է, Լօզանի պայմանագրում Հայաստան եւ հայ անունները չկան, բայց պայմանագրի կէտերից մի քանիսը անուղղակիօրէն վերաբերում են նաեւ մեզ: Մէկը Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնութիւնների մասին երրորդ բաժնի թիւ 37-45 յօդուածներն են: Երկրորդը Լօզանի պայմանագրի 16-րդ յօդուածի առաջին պարբերութիւնն է. «Այսու Թուրքիան հրաժարւում է բոլոր այն տարածքների եւ կղզիների տիտղոսից եւ դրանց նկատմամբ իր բոլոր իրաւունքներից, որոնք գտնւում են սոյն պայմանագրով գծած սահմաններից դուրս, ի բաց առեալ նրանց, որոնց նկատմամբ սոյն պայմանագրով ճանաչուել է նրա ինքնիշխանութիւնը: Այդ տարածքների եւ կղզիների ապագան լուծւում է կամ կը լուծեն շահագրգիռ կողմերը»: Յամոզիչ է դիւանագէտ Ա. Պապեանի հետեւեալ հիմնաւորումը. «Քանի որ Լօզանի պայմանագիրը յստակեցնում է Թուրքիայի սահմանը Բուլղարիայի (յօդուած 2.1), Յունաստանի (յօդուած 2.2), Սիրիայի (յօդուած 3.1) եւ Իրաքի (յօդուած 3.2) հետ, ուստի թուրքական իրաւունքներն ու տիտղոսը, ըստ Լօզանի պայմանագրի, ճանաչւում են միմիայն այդ սահմանագծից ներս ընկած տարածքների վրայ: Բացի իրանա-թուրքական սահմանից, միակ սահմանը, որին չի անդրադարձել Լօզանի պայմանագիրը, դա հայ-թուրքական սահմանն է: Սրա պատճառն այն է, որ այն արդէն իսկ եւ մէկընդմիշտ որոշուած էր կատարման համար պարտադիր` ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի 1920թ.նոյեմբերի 22-ի իրաւարար վճռով: Սեւրի պայմանագիրը անտարակոյս միջազգային իրաւունքի վաւերական փաստաթուղթ է, որը 1920 թ. օգոստոսի 10-ին եւ նոյեմբերի 22-ին տասից աւելի պետութիւնների կողմից ստորագրուել է օրինական ընթացակարգով, բայց վերոնշեալ պատճառով դրա Հայաստանին վերաբերող յօդուածները ուժի մէջ չեն մտել:: Բայց Սեւրի պայմանագիրը ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ չվաւերացուած համարելը սխալ է , քանի որ խօսքն այստեղ ոչ թէ 480-ից աւելի յօդուած ունեցող ԱՄԲՈՂՋ պայմանագրին է վերաբերում, այլ հիմնականում այդ դաշնագրի Հայաստանին վերաբերող վեց կէտերին, մասամբ նաեւ` թիւ 226-227 եւ 230 կէտերին : Սեւրի դաշնագրին անդրադառնալիս, հայոց պատմագիտութիւնը նկատի է առնում միայն հայերին վերաբերող թիւ 88-93 յօդուածները : Մինչդեռ Սեւրի դաշնագիրը ստորագրած դաշնակից տէրութիւնները դաշնագրի 226, 228 եւ 230 յօդուածներով իրաւունք են ստանում դատի տալ պատերազի յանցագործներին :

Քանի որ Հայաստանի Հանրապետութեանը տարածքներ վերադարձնելու Թուրքիայի պարտաւորութիւնները բխում են ոչ թէ Սեւրի պայմանագրից, այլ այդ պայմանագրի որոշումով կայացուած 1920թ. Նոյեմբերի 22-ի իրաւարար վճռից, հետեւաբար Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը միջազգային իրաւունքի դիտակէտից անվաւեր չէ: Այն դէ իւրէ ցայսօր իրաւական ուժ ունի, քանի որ Իրաւարար վճիռը որոշում չէ , որ հնարաւոր լինէր չը հաստատել կամ բեկանել: Ըստ միջազգային իրավունքի, Իրաւարար վճիռները կատարման համար պարտադիր ու անբեկանելի, վավերացնելու կարիք չունցող վերջնական ՎՃԻՌՆԵՐ են, հաստատելու կամ վերահաստատելու կարիք չունեն եւ ոչ էլ ենթակայ են վաւերացման յ(Парсегов Ю., Геноцид армян-преступления по международному праву, Москва, 2000, cт. 181-184):

Քանի որ Վուդրո Վիլսոնի Իրաւարար վճիռը ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի ստորագրութիւններով ու ԱՄՆ Մեծ կնիքով վաւերացուած փաստաթուղթ է, այն դարձել է օրենսդրական վաւերացում չպահանջող ԱՄՆ ներքին օրենսդրութեան մաս, ուստի Սեւրի պայմանագրից հրաժարուելը չի կարող ազդել վիլսոնեան Իրաւարար վճռի վրա:
Այդ պատճառով ԱՄՆ Սենատը, որին ԱՄՆ սահմանադրութիւնը վերապահում է արտաքին քաղաքականութիւնը հաստատելու իրաւունք, չի քննել ու չի բեկանել Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանը որոշող Իրավարար վճիռը: Ընդհակառակը. ԱՄՆ Սենատը 1927 թ. չհաստատելով 1923 թ. օգոստոսին կնքուած թուրք-ամերիկեան պայմանագիրը, մերժման պատճառներից մէկը համարեց այն, որ, «Թուրքիան վիժեցրել է Հայաստանի հանդեպ Վուդրո Վիլսոնի վճռի իրականացումը»:

Պարզւում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցութիւնը Վիլսոնի իրաւարար վճռի մասին դրական դիրքորոշում է արտայայտել 1924թ. եւ 1928թ : Մէկը կուսակցութեան 1924 թ. ծրագրի մէջ ձեւակերպուած է որպէս նպատակ («Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia». National Party Platforms, 1840-1968, (compl. By Kirk and Donald Johnson), Urbana-Chicago-London, 1972, p, 277), երկրորդ անգամ նշուած է 1928թ. ծրագրում. «Մենք զօրակցութիւն ենք յայտնում Միացեալ Նահանգների անկեղծ ջանքերին, որոնք նպատակամղուած են Առաջին համաշխարհային պատերազմի եւ յաջորդող տարիներին Միացեալ Նահանգների ու դաշնակից ուժերի կողմից Հայաստանին ու հայ ժողովրդին տուած խոստումների եւ պարտաւորութիւնների իրականացումն ապահովելուն»: («We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people»: Տեևս Ա. Պապեանի նոյն զեկուցումը):

Հետեւաբար` ՄԱԿ-ի լիիրաւ անդամ Հայաստանը, Միջազգային դատարանի կանոնադրութեան 36-րդ յօդուածի 2-րդ կէտի հիման վրայ, կարող է Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան միջազգային դատարանին դիմել Թուրքիայի դէմ հայցով, որը 1915-1923 թթ. հայոց դէմ իրականացրել է ցեղասպանութիւն եւ պէտք է պատասխանատւութիւն կրի եւ հատուցի : (Եուրիյ ԲԱՐՍԷՂՈՎ, «Հայոց ցեղասպանութեան համար պատասխանատուութեան հարցը լուծելու ճանապարհները եւ միջոցները»գիտական հիմնաւորում-յօդուածը, ԳՈԼՈՍ ԱՐՄԷՆԻԻ, 2008 թ, յունիսի 5, էջ 6):

Հայաստանի վրայ յարձակուած ռուսեւթուրք զինակցութիւնը 1920 թ.դեկտեմբերի 2-ին Երեւանում եւ Գիւմրիում Հայաստանի Հանրապետութեանը պարտադրեց կնքելու հայոց անկախ պետականութիւնը վերացնող փաստաթողթեր,որից յետոյ Ռուսաստանը սկսեց պաշտօնեաների, զինւորականների ու հրամանատարական կազմի, նաեւ մտաւորականների աննախադէպ դաժանութեամբ անողոք բնաջնջումը, կացնահարումը եւ կոտորածը: Հայաստանի բնակչութիւնը 1921 թ. փետրուարի 18-ին յաղթական ապստամբութեամբ ոտքի ելաւ բոլշեւիկեան Ռուսաստանի մարդայօշութեան դէմ: Հայերս բոլշեւիկեան ամբողջատիրութեան տակ կքած 100-ից աւելի ազգերից միակն էինք, որ ապստամբելով` երկիրը երեք ամսով ազատեցինք այդ դիւապետութիւնից:

13. Հայոց մեծ եղեռնի շարունակութիւնը հանդիսացող1921 թ. մարտի 16-ի Ռուս-թուրքական պայմանագիրը:

14.Հայութեան աքսորը Ալթայ եւ Սիբիր:
Շարունակելով ցարական կառավարութեան կիսատ թողած գործը` բոլշեւիկեան Ռուսաստանը 1937-1947 թթ. հայ բնակչութեանը Հայաստանից աքսորում էր Սիբիր եւ Ալթայ` փորձելով, հաւատացնել, թէ Ալթայում շատ աւելի մեծ Հայաստան է ստեղծելու: Կոմունիստական կայսրութիւնը 1921-1941 եւ1947 թթ. Հայաստանում ոչնչացրեց ու տեղահանեց մօտ 90 հազար հայ մարդու, որոնց մէջ ՅԱՏԿԱՊԷՍ տասնեակ հազարաւոր մշակութային, գիտնական, կրթական գործիչներ ու արուեստագէտներ, գրողներ: Միայն Աստուծոյ կամօք չիրականացուեց Հայաստանի ամբողջ բնակչութեանը Ալթայ քշելու հրէշաւոր ծրագիրը, որը պետականօրէն քարոզւում էր ամենուր: Այդ օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գէորգ Զ Չորէքչեանը Կրեմլին հարց էր տալիս` իսկ Արարատ լեռն ու ս. Էջմիածի՞նր ինչպէս պիտի տեղափոխուի նոր Հայասատան…
Նշուած ու բազմաթիւ այլ փաստերը հիմք են տալիս արձանագրելու հետեւեալ անժխտելին իրողութիւնը. Ա Հայերին ոչնչացնելու ծրագիրը Մեծ եղեռնի սկիզբը համարւող թուականից 30 տարի առաջ պետականօրէն հրապարակեց Ռուսաստանը: Հայոց եղեռնը1895 թ սկսուել է Արեւմտահայաստանում, աննախադէպ չափերի է հասել 1915-1918 թթ., ապա միայն Ռուսաստանի ձեռքով շարունակուել է Արեւելահայաստանում` 1918 -1947 թ. թթ.: Այսինքն` Ռուսաստանն ու Թուրքիան հայերի ցեղասպանութիւնը իրականացրել են 52 տարի անընդմէջ` 1895 թուականից մինչեւ 1947 թիւը: Այսպիսով` հայոց ցեղասդպանութիւնը ոչ թէ պիտի նշել 1915-1923 թթ, այլ` 1895-1949 թթ.:

15. Նորագոյն ժամանակներ 1988 թ. բռնկուած Արցախեան ազատամարտը քաղաքակրթութեանը ազատագրեց մարդկութեանը 80 տարի շարունակ սարսափի մէջ պահող կոմունիստական դիւապետութիւնից(Գարեգին Նժդեհի բառն է), կայսրութիւնում արմատաւորեց ու տարածեց իրաւ ժողովրդավարութիւնն ու մարդու եւ ազգի իրաւունքների պաշտպանութիւնը, որը բռնապետութեան օրրան այդ երկրում այդպիսի շառավիղներ եւ տարածում երբէք չէր ունեցել: Իր մութ նպատակներով Կրեմլի հրահրած, բայց Արցախի մարզխորհրդի 1988թ. փետրուարի 20-ի պատմական աննախադէպ որոշումից յետոյ հայութեան կողմից ազգայնացուած Հայ ժողովրդի արցախեան ազատամարտը փլուզեց կոմունիստական ամբողջատիրութիւնը, ազատութիւն բերեց Արեւելեան Եւրոպայի ազգերին եւ անկախութիւն` կասրութեան «Հանրապետութիւններ»-ին:

Երբ 1988 թ.փետրուարի 20-ի որոշումից ոգեւորուած` ժողովրդի մեծ մասը կարծում էր թէ հարցը լուծուած է,Մոսկուան մերժեց Արցախի արդար պահանջը: Այդ մերժումից հայութեան ուշքը շեղելու համար Կրեմլը Ադրբէջանի կոմկուսի ղեկավարութեան հետ 1988 թ. փետրուած-ապրիլ ամիսներին Սումգայիթում, Բաքւում, Գանձակում եւ Ադրբէջանի միւս վայրերում կազմակերպեց հայերի կոտորածներ (ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ, 1988 թ. փետրուարի 22, էջ 13):
Քանի որ Արցախեան շարժումը հրահրել էր Մոսկուան, ապա շարժման գլխին իր դրած «Ղարաբաղ կոմիտէ»կոչուած խմբի ղեկավարների միջոցով վերահսկում էր շարժումը:(ԱՆԿԱԽ., 1988 թ. մարտի 7, թիւ 20, էջ 2-3): Սակայն«Մոսկուայի... միջոցով Արցախում բորբոքուածը վերածուեց ազգային ազատագրական շարժման»(տես «26 փետրուարի» եւ «27 փետրուարի» վերտառութեամբ լուրերը, (ԱՆԿԱԽ.,1988թ., փետր. 29, թիւ 26; ԱՆԿԱԽ.,1988 թ. մարտի 7, թիւ 20, էջ 2-3): Հայութիւնն իր ազատամարտով 1990-91 թթ. ազատագրեց Պատմական Արցախի մեծ մասը: 1989 թ.դեկտեմբերի 1-ին Մոսկուայի դէմ ամրագրած համաժողովրդական աննախադէպ յաղթանակի արդիւնքը Հայաստանի Սովետական Հանրապետութեան եւ Արցախի նորաստեղծ Ազգային խորհրդի միացեալ որոշումն էր, որը Արցախը Ադրբէջանից պոկեց- վերամիաւորեց Հայաստանին: Հայ ժողովուրդն իր միասնական գործողութիւններով իրականացրեց Արցախի վերամիաւորումը , ինչի համար 1988թ.միասնաբար ոտքի էր ելել:
Այդ քայլով հայութիւնը կոմունիստական բռնապետութիւնից առաջինը անկախութիւն ձեռք բերած ու ազատագրուած ազգն էր կայսրութիւնում:

Հայութիւնը պատրաստւում էր ազտագրել նաեւ մեր բնօրրանի այլ հատուածները եւս` հայահոծ Շահումեան, Գետաշէն,Մարտունաշէն,Գանձակ, նաեւ Նախիջեւան ու այլ տարածքներ: Սակայն դրսի ուժերը Ղարաբաղ կոմիտէի գլխին դնելով իրենց ձեռնասունին` նրան դարձրեցին Հայաստանի Հանրապետութեան առաջին նախագահ(սրա անունը 1998թ. փետրուարի 6-ի հանրահաւաքին հանրութիւնը կնքեց Լեւոն Չարագրործ: Տես ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրա թ ե ր թի 2007 թ. նոյեմբերի 10-ի համարը, թիւ 211/2519),որի միջոցով պառակտեցին շարժումը, քակտեցին միաբանութիւնը, մարեցին հայ ազգի երբեւէ ունեցած ամենայուժկու ոգորոմը, նուազագոյնի հասցրեցին Արցախականի յաջողութիւնները: Այդ ջլատիչ քայլերը յատկապէս վճռական ընդգրկումներ ունեցան 2002 թ. մայիսի 8-ին Շուշիի ազատագրումից յետոյ (հրամանատարութիւնը Շուշին ազատագրելու քայլերը սկսել էր ՀՀ այն ժամանակուայ նախահագից ու նրա պաշտօնախմբից գաղտնի): 1991-93 թթ. Մոսկուան իր ռազմական ուժով ու զինանոցով ոչ միայն օգնեց ադրբէջանցի կոչուած ջարդարարներին, այլեւ ԿՈԼՑՈ գործողութեամբ զրահամեքենաներով ու հրասայլերով ու նաեւ Հայաստանի դրածօյ ղեկավարութեան վճռական օժանդակութեամբ բռնագրաւեց Շահումեանը, նաեւ Գետաշէնը, Մարտունաշէնը ու այլ հայկական բնակավայրեր, թաթարների հետ միասին կոտորեց բազմաթիւ հայերի, մնացածներին էլ,աւելի քան 700 հազար(այս թուի մէջ են մտնում նաեւ Բաքուից, Սումգայիթից, Գանձակից, Շամքորից, Քարհատից ու այլ վայրերից տեղահանած հայերը), քշեց իրենց պապենական հողերից,դարձրեց գաղթական:

Ռուսաստանն այսպէ’ս կանգնեցրեց հայութեան յաղթարշաւն Արցախում, իսկ այժմ լծուած է Արցախը Ադրբէջանին վերակցելու անսքող գործողութիւններին...